Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Էս ի՜նչ արեցիք մեր երկրի հետ». Լիլիթ Գալստյան

«Էս ի՜նչ արեցիք մեր երկրի հետ». Լիլիթ Գալստյան
229
Երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ., 09:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԷՍ Ի՜ՆՉ ԱՐԵՑԻՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԵՏ
Ոչ մի պատահական բան։ Մեր հանրային կյանքում գեներացվող ատելությունը, տգիտությունը, դավաճանությունն ու անհանդուրժողականությունը մի օր պետք է այս դրսևորումն ունենար։
Երբ սրա իշխանությունն իր քարոզարշավը մուրճով է սկսում ու անհնազանդ դատավորներին ահաբեկում պատերին ծփելու խոստումով, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ ԱԺ նիստի ժամանակ քպ-ական «հարվածող բրիգադն» իջնում է իր տեղից և հարձակվում ընդդիմադիր պատգամավորի վրա, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ փողոցային խուլիգանի վարքագծով, հետևից ընդդիմավոր պատգամավորին հարվածող քպ-ական պատգամավորն հրապարակայնորեն պատասխանում է, որ «պետք ըլնի դեմից էլ կխփի», ու շարունակում «պատգամավոր» աշխատել, շարունակությունն այսպիսին է լինում․․.
Երբ ՊՊԾ պետը կին պատգամավորի մազերից քաշելով նրան դուրս է հանում ԱԺ դահլիճից ու մնում անպատիժ, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ կարմիր բերետավորները բռնություններ են գործադրում անգամ պատգամավորի նկատմամբ, ու շարունակում մնալ ծառայության մեջ, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ ոստիկանության բաժնում քաղաքացու նկատմամբ, քաղաքական նկատառումներով, բաժնի պետի տեղակալը կտտանք է գործադրվում, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Թուրքից խաղաղություն մուրացողի, քաղաքական քստմնելի անունակի երկրում իշխանություն պահելու միակ ռեսուրսն այսպիսին է լինում՝ բռնության և տգիտություն․․․
Փրկելու ենք քեզ, Հայաստան»:

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան