«Փաշինյանից ոչ մեկը չի վախենում, վախենում են Քոչարյանից». Հովիկ Աղազարյան

«Որևէ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի և Փաշինյանի իրավունքները պաշտպանի, պետք է պարզվի՝ Ապարանում տեղի ունեցած վեճը քաղաքակա՞ն հողի վրա է եղել, թե՞ ոչ։ Ես քաղաքական պատճառ չեմ տեսնում, տարբեր թիմերից երիտասարդներ են, երևի իրար հետ ինչ-որ բան չեն կիսել, պիտի չշտապենք գնահատական տալ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ապարանում տեղի ունեցած վեճին և սպանության դեպքերին:
Անդրադառնալով ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է նրան հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից, պատգամավորը նշել է. «Անընդունելի է, երկու տղամարդու միջև զրույցը չպետք է հանրայնացվի: Վարդազարյանը չպետք է ենթարկվի որևէ մեկի շանտաժին, եթե հրապարակում է նման զրույց, ուրեմն՝ ուզում է իր կեցվածքն արդարացնել: Նա շատ մեծ վախ ունի ուրիշ մարդկանցից, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանից, թող իրեն տղամարդու տեղ չդնի:
Փաշինյանից ոչ մեկը չի վախենում, գիտեն՝ առավելագույնը երկու տարի կնստեն կամ թալանածի մի մասը կտան, վախենում են Քոչարյանից․ գիտեն ձեռագիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում։

«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
700:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
60Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
86Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
81Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
217Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
72Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
133Երեկ, 17:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
71Երեկ, 17:18