«Կրթության ոլորտում մենք ունենք սարսափելի սերնդային անջրպետ». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Մեր կրթության լրջագույն խնդիրներից մեկն էլ սովորողների հետաքրքրության շարժառիթի բացակայությունն է կամ, որ ավելի ճիշտ է՝ տեղեկատվական մոտիվացիայի փոփոխությունը։
Այս առումով մենք ունենք սարսափելի սերնդային անջրպետ։ Իմ շատ կոլեգաներ դեռ կարծում են, թե մենք տեղեկություն, գիտելիք կրող ու փոխանցող միակ աղբյուրն ենք լսարանում, դասարանում։ Եվ որ մեր տված «ճշմարտությունները» հույժ կարևոր են։
Իմ սերունդն ապրում էր տեղեկատվական սովի պայմաններում։ Մեկ ամսագիր, եթե ճարվում էր, ապա փոխանցում էինք միմյանց ու վայն եկել տարել էր ուշացնողին։
Վաղուց փոխվել են տեղեկատվական գործիքները, փոխվել են մոտեցումները, փոխվել են սովորողների մոտիվացիոն հանգամանքները և ընկալումները։ Մեր կրթական համակարգը, մեծ հաշվով, հետ է մնացել այդ ամենից։
Սովորողն ունի ձեռքի պատուհան, որի միջոցով կարող է շատ ավելին ստանալ, քան մենք ունակ ենք տալ։ Կամ սա գիտակցում ենք ու սկսում աշխատել ինքներս մեր վրա՝ համագործակցային դաշտում, կամ շարունակում ենք ընկղմվել կործանարար ճահճում՝ խորացնելով անջրպետը»։

«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
4916:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
7913:12
«Վստահ ենք, որ հայ ուսուցիչը կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ նվաստացուցիչ զիջումների»․ «Ուժեղ Հայաստան»
9911:12
«Թիրախավորվում են ազգային արժեքները, խմբագրվում է պատմությունը»․ Գառնիկ Դանիելյան
10310:48
«Աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, և ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում». Ժաննա Անդրեասյան
10909:36
Եմենցիներն սկսել են միջոցներ հայթայթել և զանգվածաբար մեկնել ռազմաճակատ՝ ընդդեմ հուսիների
383Երեկ, 23:30
«Ուսուցչի օրը մեզ պետք չէ խնդրել՝ գնահատեք մեզ». Հայկուհի Հովհաննիսյան
150Երեկ, 22:42
«Դասախոսը չպետք է իրեն նվաստացած զգա ամեն անգամ, երբ ստանում է իր աշխատավարձը». Վահան Բալասանյան
155Երեկ, 19:00