«Այսօր հանդիպում էր նախատեսված, բայց Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել»․ Փաշինյան
![]() 255 Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ., 20:36 «Շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը»,- առցանց ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե երբ կմեկնարկեն հայ-ադրբեջանական բանակցությունները, և երբ պատրաստ կլինի խաղաղության բուն պայմանագիրը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ ԱԳՆ-ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որպեսզի տեղի ունենա ԱԳ նախարարների հանդիպում և փորձեն պայմանավորվածություն ձեռք բերել հետագա քայլերի վերաբերյալ․․․։ Ի միջի այլոց, այսօր հանդիպում էր նախատեսված, բայց Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցելուց, որը պետք է տեղի ունենար Բրյուսելում։ Ադրբեջանը մինչև այս պահը, մինչև ասուլիսի մեկնարկը չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս պահին, բացի հրապարակված փաստաթղթից, որևէ այլ փաստաթուղթ հայ-ադրբեջանական խոսակցության սեղանին չկա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
