«Ոչ մի տեղ գրված չէ, որ Ադրբեջանի կամքով պետք է նախագծվի և կառուցվի ճանապարհ»․ Տիգրան Աբրահամյան
![]() 352 Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ., 21:00 «Այսպես կոչված՝ այլընտրանքային ճանապարհը համաձայնեցվել, կառուցվել է խիստ գաղտնիության պայմաններում: Այն կետում, որում սահմանված է այլընտրանքային ճանապարհ, սահմանված չէ, որ հայկական կողմը կամ ռուսական զորքերը, որոնք ապահովում են միջանցքի ապահովությունը, պետք է դուրս գան Բերձորից և գնան Ադրբեջանի կողմից սահմանված գծում տեղակայվելու»,- Սարյանի պուրակում անցկացվող քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշվում է, որ կողմերի համաձայնությամբ պետք է հաստատվի նախագիծ, մինչև երեք տարվա ժամկետով ստեղծվի այլընտրական ճանապարհ, և մնացած գործողություններն, ըստ դրա, իրականացվեն: Ոչ մի տեղ գրված չէ, որ Ադրբեջանի կամքով պետք է նախագծվի, պետք է կառուցվի ճանապարհ, որը ենթադրում է շրջանցել Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերը»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով․ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան տեղեր, որտեղ Հայաստանը կարող է իր շահը առաջ տանել: Բայց այս իշխանությունների դեպքում խոսել հայկական շահի մասին՝ ավելորդ է»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
