«Երբ տունը քոնն է, տանդ մեջտեղի սենյակի պատկանելիության հարցը չես քննարկի».

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք է կուլ տաք թուրքական քարոզչական խայծն ու քննարկեք՝ Բերձորը հայկական է թե ոչ, էսինչ կամ էնինչ գյուղը/քաղաքը հայկական է, թե ոչ։
Դա նույնն է, որ քննարկես՝ հայոց ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, Մեծ Հայքը հայերի՞նն է, թե՞ ոչ, Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենի՞քն է, թե՞ ոչ։
Այս ամենը հայ մարդու համար քննարկման թեմա չպետք է դառնա, սրանք ճշմարտություններ են, փաստեր, իրողություններ, որոնք քննարկման, ասել է թե՝ կասկածի տակ դնելու և վերաապացուցելու կարիք չունեն։
Սա թուրքական քարոզչական օրակարգ է, որը միշտ փորձել են ներդնել, իսկ այսօր արդեն ողողել են մեր մեդիադաշտն ու մարդկանց ուղեղները։
ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՄԱՐԱՍԸ, ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔՆ ՈՒ ՏԱԹԵՎԸ ԼԻՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ, ԻՍԿ ՆՐԱՆՑ ՄԻՋԵՎ ԲԵՐՁՈՐԸ՝ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ։
ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱԴՐՈՒԹԸ, ՇՈՒՇԻՆ ՈՒ ՍՅՈՒՆԻՔԸ ԼԻՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ, ԻՍԿ ՆՐԱՆՑ ՄԻՋև ՔԱՇԱԹԱՂԸ՝ ԲԵՐՁՈՐ ԿԵՆՏՐՈՆՈՎ, ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ։
Երբ տունը քոնն է, տանդ մեջտեղի սենյակի պատկանելիության հարցը չես քննարկի, չԷ՞։ Ախր հենց սկսես քննարկել, մեխանիկորեն ստացվում է՝ ընդունում ես էն հավանականությունը, անգամ չնչին, որ դա կարող է քոնը չլինել...
Նկարի մեջ Հայկական լեռնաշխարհով եզերվող Մեծ Հայքն է, սա է իմ տունը, սա ԲԱՑԱՌԱՊԵՍ Ի՛Մ ՏՈՒՆՆ Է, ՈՒ ԵՍ ԱՅՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՄ, ԹԵԿՈՒԶ 100 ԿԱՄ 200 ՏԱՐԻ ՀԵՏՈ»։


Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
3208:18
Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական գործունեությունն Իրանում. #The Wall Street Journal
19201:32
«Հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր». Արման Աբովյան
9300:36
«Քաղաք կառավարելը նշանակում է տարբերել առողջ ծառը վտանգավոր ծառից». Հայկ Կիրակոսյան
84Երեկ, 23:48
«Իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 դեպքում». Հարութ Ուլոյան
91Երեկ, 23:30
«Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
78Երեկ, 23:24
Զելենսկին ՊՆ նախարարի թեկնածու է առաջադրել ՆԳՆ ներկայիս նախարարին
131Երեկ, 23:22
Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ
89Երեկ, 22:54