«Հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր մեզ բոլորիս՝ առանց բացառության, թե՛ իշխանության կողմնակիցներին, թե՛ ընդդիմադիրներին, կանգնեցրել են փաստի առաջ. 2026 թվականի հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր...
Երկրում այլևս չկա որևէ բան, որը կարելի է անվանել կայացած պետության իրավական հատկանիշ։
Պետք է հստակ ֆիքսել, որ ներկայիս իշխանությունները Հայաստանի փոխարեն ձևավորվում են մի քաղաքական միավոր, որի հիմնական նպատակն է ամեն գնով հայերին վերածել վախվորած, անսեռ, անդեմ, անիմաստ տուգանքների, հարկերի և վարկերի «մատերիալի», ջարդելով հայերի ազգային դիմապատկերը՝ «արեւմտյան Ադրբեջան» կոնցեպտի իրականացման համար։
Փաստացի՝ հայերին փորձելով վերածել ապուշացած մի զանգվածի՝ զուրկ ազգային և պետական մտածողությունից, զրկելով նույնիսկ ոչնչացմանը դիմադրելու իրավունքից։
Այսինքն, երկրի կազմաքանդմանը միտված դիմադրելու յուրաքանչյուր փորձ միանգամից պիտակավորվում է որպես ծայրահեղ ռեւանշիզմ։
Ըստ էության, մեզ փորձում են ստիպել դադարել հայ լինել։
Ցավով պետք է արձանագրել, որ հայերի մի մասը՝ կամովին կամ փաշիստական քարոզչությունից ապուշացած, համաձայնել է դադարել հայ լինել։
Ներողություն, բայց հայ չի կարելի համարել այն մարդկանց, ովքեր ատում են Արցախը, վիճում են թե «ումն է Արարատը» կամ ինչպես համարել հայ նրանց, ովքեր պատրաստ են թուրքի ոտքը «պաչել» մի քանի դույլ բենզինի դիմաց և ովքեր Հայրենիքի դավաճանությունն արդարացնում են «պետության շահերով»։
Մենք ապրում ենք մի մթնոլորտում, որտեղ սուտը, սպառնալիքները, բռնաճնշումները, ձերբակալությունները, տեղեկատվական ահաբեկչությունը, նույնիսկ մարդու տարրական իրավունքների, այդ թվում՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարումը, դարձել են առօրյա երևույթ։ Այս ամենը լիովին տրորված և ոտնահարված է։
Մարդուն բանտ նետել միայն այն պատճառով, որ նա համաձայն չէ իշխանության հետ, այսօր այլևս ոչ ոքի չի զարմացնում։
Ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց հետևանքով հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից և ապրուստի միջոցներից, միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը, ատամներով կառչած իշխանական աթոռից, հերթական անգամ պետք է նվաստացնի սեփական երկիրը թշնամու առաջ՝ սեփական ժողովրդի նվաստացումն ու երկրի սողացող ոչնչացումը ներկայացնելով որպես «խաղաղության պայման»։
Պարադոքսն այն է, որ փաշիստների կողմից սեփական ժողովրդի նվաստացումը, անհամաձայնների ձերբակալությունները, սեփական ժողովրդի դավաճանությունն ու երկրի քայքայումը արդարացվում են «պետության բարձրագույն շահերով»։
Գուցե այդպես է։ Սակայն այն ամենը, ինչ այսօր անում են Հայաստանի ներկայիս իշխանությունները, ամբողջությամբ համապատասխանում է այլ պետությունների, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն շահերին։
Միգուցե հենց թուրք-ադրբեջանական տանդեմը նրանք նկատի ունեն, երբ իրենց գործողություններն արդարացնում են «պատմական շահերով»»։

«Հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր». Արման Աբովյան
3100:36
«Քաղաք կառավարելը նշանակում է տարբերել առողջ ծառը վտանգավոր ծառից». Հայկ Կիրակոսյան
32Երեկ, 23:48
«Իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 դեպքում». Հարութ Ուլոյան
40Երեկ, 23:30
«Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
48Երեկ, 23:24
Զելենսկին ՊՆ նախարարի թեկնածու է առաջադրել ՆԳՆ ներկայիս նախարարին
75Երեկ, 23:22
Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ
61Երեկ, 22:54
Եվրոպական հանձնաժողովը զրկել է Վենետիկի բիենալեին 2 միլիոն եվրոյից ռուսական տաղավարի պատճառով
110Երեկ, 22:10
«Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը». Փիթեր Ֆորդ
92Երեկ, 21:24