Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ՔՊ գործիչներին խնդրում եմ` ճոռոմ հայտարարություններ չանել». Սուրեն Սուրենյանց

«ՔՊ գործիչներին խնդրում եմ` ճոռոմ հայտարարություններ չանել». Սուրեն Սուրենյանց
249
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 14:18

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Հայաստանը դեռ դեմոկրատական երկիր չէ
Թե բա՝ ԱԺ դահլիճը ժողովրդավարության միջնաբերդն է։
ՔՊ գործիչներին խնդրում եմ՝ նման ճոռոմ հայտարարություններ չանել, մանավանդ՝ այս օրերին, երբ միակուսակցական խորհրդարան ու միաձայն քվեարկություններ ունենք։
Իհարկե, խորհրդարանական ընդդիմության բոյկոտի մեջ իշխանությունը մեղավոր չէ, բայց մեղավոր է հեղափոխության օրակարգն անկատար թողելու հարցում, ինչի հետևանքով նման ընդդիմություն ունենք (իշխանությանը՝ խիստ հարմար, երկրի համար՝ վտանգավոր):
Ու առհասարակ՝ Հայաստանը դեռ դեմոկրատական երկիր չէ. այդպիսին կլինի, եթե գոնե մեկ անգամ ընդդիմությունն իշխանության գա՝ ընտրությունների ճանապարհով»։