«Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արձակվել է մոտ 3000 հրթիռ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն մոտ 3000 հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա, հայտնում է UNIAN-ը։
«Ընդհանուր առմամբ, գիտեք, լայնամասշտաբ պատերազմի չորս ամիսների ընթացքում Ռուսաստանն արդեն օգտագործել է մոտ 3000 հրթիռ։ Այս գործողությունները ևս մեկ անգամ ընդգծում են, թե որքան ճիշտ են մեր գործընկերների որոշումները Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցում»,- ասել է նա։
Պետության ղեկավարը նաև հիշեցրել է, որ այսօր ռուսական բանակը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Օդեսայի շրջանի Սերգեևկա գյուղի սովորական բնակելի շենքի վրա։
«Նման Х-22 հրթիռներն ստեղծվել են ավիակիրներ և այլ խոշոր ռազմանավեր ոչնչացնելու համար, և ռուսական բանակն այն օգտագործել է սովորական շենքերի դեմ, որտեղ սովորական քաղաքացիներ կան»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը՝ հավելելով, որ բնակելի շենքի ռմբակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ավելի քան 30 մարդ վիրավորվել է։

Սյունիքի մարզում «Opel»-ը մխրճվել է կամրջի արգելապատնեշի մեջ, վարորդը մահացել է
122Երեկ, 19:30
Վենեսուելայում փլատակների տակից նորածին երեխա են դուրս բերել (տեսանյութ)
217Երեկ, 16:21
«Վենեսուելայում երկրաշարժից հետո կինը ծննդաբերել է փլատակների մեջ». #ElMundo (տեսանյութ)
209Երեկ, 14:18
Շենգավիթցի «Կյաժ Աշոտի» սպանության գործով հետախուզվողը հայտնաբերվել է
135Երեկ, 11:54
Լեհաստանի հիվանդանոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով չորս մարդ է վիրավորվել
310Երեկ, 11:20
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 235-ի (տեսանյութ)
322Երեկ, 09:42
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 188–ի (տեսանյութ)
37925.06.2026, 23:39
Վենեսուելայում երկրաշարժից հետո անհետ կորած հայեր կան. Կիլիկիո կաթողիկոսություն
13825.06.2026, 23:12