Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
![]() 270 Շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ և շարժական գույքի մասին որևէ տվյալ չկա։ Բանկային հաշիվներին մնացորդները տարեվերջին բավականին ավելացել են․ եթե նրա հաշվին տարեսկզբին առկա է եղել 2000 դոլար, ապա տարեվերջին այն դարձել է 7000 դոլար, 630 հազար 920 դրամը դարձել է 3 մլն 369 դրամ, իսկ 185 հազար դրամը՝ 318 հազար դրամ։ Պատգամավորը 2021-ի վերջին կանխիկ գումարի պակաս չի ունեցել․ նրա մոտ կանխիկ եղել է 15 մլն դրամ և 8000 դոլար։ Նախորդ տարվա տարեկան հայտարարագրում եկամուտը սեփական աշխատավարձն է եղել, որը նա ստացել է խորհրդարանից՝ ընդհանուր 3 մլն 283 հազար դրամ։ Վարդանյանը ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել։ Նշենք, որ 2012 թվականին, երբ Վարդանյանը Սոցապ նախարարն էր, 2 մլն դրամ և 5000 դոլար ուներ, 2013-ին՝ 1 մլն դրամ և 4000 դոլար, 2014-ին՝ 4 մլն դրամ և 7000 դոլար։ 2015-ին որոշ փոփոխություններ են տեղի ունեցել․ նա 25 000 դոլարով բնակարան է վաճառել։ Բացի այս, Վարդանյանը վաճառել է նաև գեղարվեստական նկար 3 մլն դրամով։ Պաշտոնյայի դրամական միջոցները 2015-ին կազմել են 9 մլն դրամ և24 000 դոլար։ Պարզվում է՝ Վարդանյանը գեղարվեստական նկարների առուվաճառքով է զբաղվել նաև 2016-ին․ նա այդ տարի 5 մլն դրամով նկար է վաճառել, իսկ դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ և 25 000 դոլար։ 2018-ին պաշտոնը դադարեցրել է հետեւյալ ֆինանսական վիճակով՝ 8 մլն դրամ և 15000 դոլար։ Իսկ, ահա, 2021 թվականին պաշտոնը ստանձնել է 21 մլն դրամի և 8000 դոլարի չափով կանխիկ գումարով։ Բանկային հաշիվներին առկա է եղել 2000 դոլար, 630 հազար 920 և 185 հազար 739 դրամ։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը վերացվել է
8422:24«Այս լուսանկարում տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը». Սուրեն Սուրենյանց
9222:00Խարկովի արվարձանում պայթյուն է որոտացել
11621:18Սամվել Կարապետյանի հայցադիմումը, ընդդեմ Դավիթ Քալաշյանի, մակագրվել է դատավոր Արսեն Հովհաննիսյանին
12820:48«Գյումրու տոնը որևէ մեկի ընտանեկան դժբախտության պատճառով չպետք է չեղարկվի»․ Արման Բաբաջանյան
10020:30«Ոչ մի ձկնորս չի պլստալու»․ Սպարտակ Ծատուրյան (տեսանյութ)
18320:02Իրավապահ համակարգի որոշ կառույցներում աշխատակիցներին արձակուրդային վճար չի տրամադրվում
15919:30«Եթե պարտադրանքով դեմ է գնացել խղճին, իսկը Նիկոլի սրտի կաթողիկոսի թեկնածուն է»․ Դավիթ Մշեցի
15217:24