«Դիմում եմ քաղաքական, փորձագիտական, հանրային շրջանակներին». Վահրամ Աթանեսյան
![]() 523 Շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ., 16:48 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Եվս մեկ անգամ դիմում եմ հայ քաղաքական, փորձագիտական, հանրային շրջանակներին և խնդրում, որ խոսույթից բացառեն «Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհ» ձևակերպումը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ սահմանում է, որ պետք է հաստատվի «Լաչինի միջանցքով տեղաշարժի նոր երթուղի»։ Լաչինի միջանցքի երկայնքով տեղաբաշխված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։ Լաչինի միջանցքը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ չէ, այլ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը ապահովող տարածք, որի պարամետրերից հիմնականը՝ լայնությունը, նույնպես որոշված է՝ հինգ կիլոմետր։ Ոչ ոք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի չեղարկել, ուստի ցանկացած երթուղու դեպքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հինգ կիլոմետր լայնության ցամաքային անարգել կապը մնալու է ռուս խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
