«Տարակուսելի պայմանավորվածություն է կնքվել». Նարինե Դիլբարյան
![]() 297 Երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ., 15:24 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի քաղաքական կյանքում Արցախի հետ անխափան և անվտանգ միջանցքի ենթադրվող փոփոխության ուղեգծի բուռն քննարկումներն են, Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայ բնակչության ապրելու իրավունքի պաշտպանության գերխնդիրը, բայց հուլիսի 1-ին տեղի ունեցավ ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Միակ առարկայական լուրը հետևյալն էր. «Ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար»: Ընդ որում ՀՀ ԱԳՆ-ն պատոնապես ընդգծեց, որ կողմերը որոշել են հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել դույն երրորդ երկրների քաղաքացիների համար: Հավելյալ հստակեցումներ չկան, ուստի հարց է ծագում՝ այդ ո՞ր երկրներն են իրենց քաղաքացիներով այդպես շտապում Հայաստանի տարածքով հաղորդակցվել Թուրքիայի հետ, առաջինը՝ Ադրբեջանը, հիմա Ռուբինյանը պատրաստվե՞լ է Բաքու-Անկարա կապն անմիջական դարձնել հայաստանյան ճանապարհներով, ինչո՞ւ Հայաստանով Ադրբեջանին «ազատ տարանցում» ապահովել դեպի Թուրքիա: Ի սկզբանե կասկածահարույց բանակցություններում նույնքան տարակուսելի պայմանավորվածություն է կնքվել»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
