«Ինչպե՞ս կանգնեցնել պետության սրընթաց գահավիժումը». Ռուբեն Հակոբյան
263 Երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ., 23:18 Նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց պետականությունը դիվահարի ճիրաններում Իմ համոզմունքն է, որ 44-օրյա պատերազմը սադրեց Նիկոլ Փաշինյանը՝ 2019թ. օգոստոսի 5-ի հանրահավաքում հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ» պահանջատիրական կարգախոսը (Ստեփանակերտ)։ Հաշված օրերի ընթացքում այս չափազանց վտանգավոր ու սադրիչ հայտարարությունը թուրք-ադրբեջանական տանդեմի շնորհիվ հայտնվեց միջազգային բոլոր կառույցների սեղաններին։ Հիշում եմ, թե ինչպես էր այդ օրերին Բրյուսելում ադրբեջանական դիվանագետներից մեկը բավականին փաստարկված և համոզիչ բացատրում, որ հակամարտության լուծումն իրենք տեսնում էին Մինսկի խմբի՝ Տարածքային անձռնմխելիության և Ազգերի ինքնորոշման իրավունքի ու առանց ուժի կիրառման՝ միջազգայնորեն ընդունված սկզբունքների շրջանակներում։ Բայց Հայաստանի ղեկավարի այդ հայտարարությունը բացահայտեց, որ Արցախի հարցը Հայաստանի համար Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջ է և՝ վե՛րջ։ Թշնամին շահարկո՞ւմ էր հայտարարությունը... Իհարկե՛... Միայն հիմա՛րը չէր օգտվի այսպիսի նվեր-«հոխորտանքից»։ Անցած երեսուն տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը միջազգային հարթակներում արցախյան հակամարտության լուծումն իրապես դիտարկել է Տարածքային անձեռնմխելիության, Ազգերի ինքնորոշման իրավունքի ու ուժի բացառման համատեքստում։ Բայց պարզվեց, որ դիվանագիտության լեզուն չեն ընկալում միայն քայլարածները, այս դեպքում՝ ամենաքայլարածը... Ընտրողներ չկորցնելու մարմանջով տառապող իշխանատենչ դիվահարի այս հայտարությունը միջազգային կառույցների, այդ թվում՝ նաև Մինսկի խմբի մոտ լեգիտիմացրեց թշնամու կողմից ուժի կիրառմամբ հակամարտությունը լուծելու հարցը, ինչին, Կազանում 2011թ. հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվելուց հետո, անթաքույց նախապատրաստվում էր թուրք-ադրբեջանական ալյանսը։ Այսօր էլ դիվահարը թշնամու ստամոքսով ու որովայնով հյուսիսից և հարավից կուլ է տալիս Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Կրկնում եմ՝ թշնամին իր համար վերջնականապես լուծել է Արցախի հարցը, ինչքան էլ մենք հրապարակներում վանկարկերք՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մեծ թուրանի ամբողջացման ծրագրին արդեն խանգարում է Հայաստանը, ում կոկորդից մերօրյա պետրոս գետադարձի ժանիքներով բռնել է թշնամին։ Ալիևը հոխորտում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը «խաթրով» չհանձնի Զանգեզուրի միջանցքը, ինչպես խոստացել է, ապա պատերազմի միջոցով կտիրանա միջանցքին։ Տառապանքի փորձով լուրջ մտահոգություն ունեմ, որ մի քանի հազար զինվոր գլխատելուց ու միջանցքը հանձնելուց հետո ԱԺ ամբիոնից դահիճը նորից կարող է հայտարարել, որ այս նույն պատկերը կարող էինք ունենալ նաև առանց զոհերի, բայց այդ դեպքում իրեն կհայտարարեին դավաճան, ինչը կսպառնար իր իշխանությանը։ Կարծում եմ բնական հարց կառաջանա՝ ի՞նչ անել... Ինչպե՞ս կանգնեցնել պետության սրընթաց գահավիժումը... Հազարերորդ անգամ կրկնում եմ՝ ամեն գնով, առավել ևս, որ իշխանությունը զավթելուց, պահելուց ու մեր պետության գոյությունը հարցականի տակ դնելուց ինքը ցույց է տվել այդ ճանապարհները։ Ոմանք սովորության համաձան հաշիվ կպահանջեն՝ բա սահմանադրական նորմե՞րը... Հ. Գ. Հա՛, ի դեպ, հիշո՞ւմ եք, թե ժողովրդի վզին դրած ինչ աննախադեպ կեղծիքներով 95-ի այս օրն «ընդունվեց» Սահմանադրությունը... ...Ես հիշում եմ...»: Աղբյուրը` Ռուբեն Հակոբյան |
Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
11519:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
9319:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
17117:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
21317:00«Հարկատուների փողերով սահմանի ականները հանում են, որ ադրբեջանցիները չստիկներով գան»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9216:48«Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել»․ Նաիրա Զոհրաբյան
10016:24ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային օգնության մասին օրինագիծը
22716:18«Ջերմուկի դեպքերի ժամանակ սա նույն ջերմեռանդությամբ համոզում էր, որ ոչ մի բան տեղի չի ունեցել»․ Լուսինե Հարոյան
10916:06