«Այս համաձայնությունը կարևոր նախաքայլ է ՀՀ-ն Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջանցք դարձնելու համար». Վարուժան Ավետիսյան
![]() 259 Հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ., 15:12 ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ Հայաստանը (Արցախը ներառյալ) Ռուսաստանի կիսագաղութ է և մեր տարածաշրջանի ճարտարապետությունը մնում է 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական ապօրինի ու զավթչական պայմանագրի տրամաբանության մեջ, խաղաղության, կայունության, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որևէ գործողություն բացառապես լինելու է Հայաստանի հաշվին և հօգուտ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի: Մասնավորապես, խոսքը վերաբերվում է նաև օրեր առաջ արձանագրված հայ-թուրքական համաձայնությանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացելու վերաբերյալ: Այս համաձայնությունը կարևոր նախաքայլ է Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի միջև թափանցիկ միջանցք դարձնելու և դրանով հիմնականում Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիների ու բեռների տարանցումը դեպի Թուրքիա ապահովելու ռուս-թուրք-ադրբեջանական ծրագրի ապահովման համար: Հակառակ պնդումները, ինչպես նաև լավատեսական կանխատեսումները, իբրև թե այս համաձայնությունը նախադրյալներ է ստեղծելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և կարգավորված հարաբերությունների հանգամանքը որպես հետագայում հավանական հայ-ադրբեջանական պատերազմում Թուրքիայի մասնակցության ռիսկը նվազեցնելու համար, կատարյալ անհեթեթություն են, եթե պարզապես չեն ծառայում Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տիրույթից Թուրքիայի ազդեցության տիրույթ փոխանցելու՝ դարձյալ ռուս-թուրքական սցենարին: Այս համաձայնությունը չի կարող նպաստել նաև Ռուսաստանից Հայաստանի ապագաղութացման նպատակին՝ դարձյալ այն պատճառով, որ երկու գաղութարարի՝ Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության տիրույթում է, ուստի, ինչպես արդեն ասվեց, ընդամենը տեղի կունենա հիմնական գաղութատիրոջ փոփոխություն: Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է, սակայն հնարավոր կլինի միայն ինքնիշխան Հայաստանի առկայության և տարածաշրջանի ռուս-թուրքական ճարտարապետության վերանայման ու Արևմուտքի ազդեցության պայմաններում»: Աղբյուրը` Վարուժան Ավետիսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
