«Փաշինյանի հանձնարարականի ֆոնին Ադրբեջանում հետաքրքիր զարգացումներ են». Վարդան Բալյան
![]() 2767 Ուրբաթ, 08 հուլիսի, 2022 թ., 00:36 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության հուլիսի 7-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին հնարավորինս օպերատիվ և համակարգված միջոցներ ձեռնարկել հուլիսի 1-ին Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Երեկ գործող վարչապետը հայ-թուրքական պայմանավորվածությունների հարցը քննարկել էր Վլադիմիր Պուտին հետ: Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելուն, այդ թվում՝ և թերևս նախ և առաջ Ադրբեջանի, որը նույն հուլիսի 1-ին մինչև հոկտեմբերի 1-ը փակեց Նախիջևանում գործող միակ սահմանային անցակետը: Կարծում եմ՝ ավելորդ է հիշեցնել, որ Թուրքիայի հետ մեր սահմանը հսկում են ռուսները: Փաշինյանի հեռախոսազրույցի և հանձնարարականի ֆոնին հետաքրքիր զարգացումներ են Ադրբեջանում, որտեղ ընդդիմությունը նախատեսում է հուլիսի 13-ին կազմակերպել ցույց սահմանները բացելու պահանջով՝ միաժամանակ չթաքցնելով, որ բողոքի օրակարգը շատ ավելի ընդգրկուն է: Ցույցի մասին հայտարարությունը տարածել է մուսավաթական Թոֆիկ Յաղուբլուն. «Սա սկիզբն է և ստուգատես հասարակության պատրաստության զանգվածային խաղաղ բողոքի»: Ադրբեջանում արդեն տևական ժամանակ է անընդհատ ու աճող դժգոհություն է դիտարկվում, բազմաթիվ բողոքի ցուցեր ուղղված իշխանությունների կամայականությունների դեմ, որոնց կենտրոնում Թարթառի սկանդալային դատավարության, պատերազմի վետերանների և մեր հայերիս հետ ուղղակի-անուղղակի առնչվող թեմաներն են: Ընդդիմության ներկա ակտիվությունը, ի դեպ, ոչ միայն սահմանային խնդիրների համատեքստում է զարգանում: Երեկ տեղեկատվություն տարածվեց Արցախյան վերջին պատերազմի շահիդներից մեկի ողբերգական մահվան մասին, ով հուլիսի 4-ին ծեծի էր ենթարկվել փողոցում ոստիկանների կողմից, այնուհետև ոստիկանական տեղամասում 14 հոգու կողմից: Հանրային արձագանքը, կարծում եմ, կանխատեսելի էր, չեմ մեկնաբանի: Ինչևէ, թեման մեծ է ու կարևոր՝ բազմաթիվ շերտերով, կսահմանափակվեմ միայն մեկ արձանագրումով՝ հետհաշվարկն սկսված է և՛ իրենց, և՛ մեզ մոտ»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
