Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այս նկարը մեր բոլորիս հավաքական պարտության նկարն է նիկոլիզմին»․ Ն․ Զոհրաբյան

«Այս նկարը մեր բոլորիս հավաքական պարտության նկարն է նիկոլիզմին»․ Ն․ Զոհրաբյան
461
Հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ., 18:40

ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանի գրառումը․ «Այս գեղեցիկ վարդերը Նիկոլի կնոջը նվիրում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, ում Նիկոլը ամիսներով պահում էր կալանքի տակ՝ որպես «թույն» ընդդիմադիրի։
Դե, մենք էլ բոլոր մեր հրապարակային ելույթներում պահանջում էինք «քաղբանտարկյալ» Մանվել Փարամազյանի ազատումը։
Ամեն դեպքում՝ սիրուն վարդեր են։
Տեսնես ո՞վ է հաջորդը։
Ու հանկարծ մեկի մտքով չանցնի այս իդիլիկ տեսարանի համար մեղադրել Նիկոլին։
Որովհետև այս նկարը այս պահին մեր բոլորիս հավաքական պարտության նկարն է նիկոլիզմին։
Բոլորիս»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան