Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախի Հանրապետությունն ունի՞ կառավարություն, և ինչո՞վ է զբաղված»․ Լևոն Շիրինյան

«Արցախի Հանրապետությունն ունի՞ կառավարություն, և ինչո՞վ է զբաղված»․ Լևոն Շիրինյան
396
Ուրբաթ, 08 հուլիսի, 2022 թ., 23:42

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է. «Հայ ժողովրդի կյանքում կարծես ամեն ինչ խառնվել է իրար։ Հարցս հետևյալին է վերաբերում. Արցախի Հանրապետությունը, ի վերջո, ունի՞ կառավարություն, և ինչո՞վ է զբաղված։ Արցախահայության գլխավոր ու երկրորդական հարցերը իրեն վերաբերո՞ւմ են, թե՞ չէ։ Եթե՝ չէ,այդ դեպքում թող կողքի քաշվեն ու այդ մասին տեղեկացնեն, մենք էլ որոշ բաներ հասկանանք:
Այլապես, տարօրինակ է ՀՀ կառավարության շենքի դիմաց պարբերար տեսնել մեր հայրենակիցների բազմաշերտ բողոքի ակցիաները:
Չէ՞ որ ԱՀ նախագահն ու նրա նախարարներից շատերը, գեներալներից ոմանք հայությանը հայտնի են դեռևս հնուց: Քայլել են երկար ու ձիգ տարիներ նախորդ «վսեմաշուքների» ոտնահետքերով, կրնկակոխ: Ինչպես նաև այլ «ազդեցիկ» դեմքեր»:

Աղբյուրը`   Լևոն Շիրինյան