«Կառավարությունը վարում է հակասոցիալական քաղաքականություն». Ելենա Կիրակոսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը գրում է. «Շարունակվող գնաճի պայմաններում Կառավարությունը վարում է հակասոցիալական քաղաքականություն՝ հատկապես հաշմանդամություն ունեցող անձնանց նկատմամբ:
Մեկ անգամ չէ, որ խոսել եմ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի էական աճի պայմաններում սոցիալապես խոցելի խավի եկամուտների իրական բարձրացման անհրաժեշտության մասին: Հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները մոտ 2000 դրամով բարձրացնելով կառավարությունը ոչ թե քաղաքացիների նկատմամբ իր սոցիալական պարտավորությունն է կատարում, այլ զուտ իմիտացիա է անում:
Կառավարության հակասոցիալական քաղաքականությունը դրսևորվում է նաև հատուկ խմբերին տրամադրվող օգնությունը կրճատելու մեջ: Խոսքը մասնավորապես վերականգնողական ուղեգրերի մասին է. եթե նախկինում ուղեգիր կարելի էր ստանալ տարեկան 3-4 անգամ, այժմ՝ ընդամենը երկու անգամ: Եվ սա բնավ այդ ուղեգրերի անհրաժեշտության բացակայությունից բխող կրճատում չէ: Կառավարությունը քննարկում է նաև հաշմանդամներին տրամադրվող աջակցող միջոցների կարգի փոփոխման հարցը, համաձայն որի հաշմանդամության նպաստներ պետք է տրամադրվեն՝ հիմք ընդունելով ընտանիքի սոցիալական կարգավիճակը:
Արդյունքում հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների վրա առկա գնաճը շատ ավելի խորն է անդրադառնում: Նրանցից շատերը, լավագույն դեպքում, մի կողմից պետք է մոտ 28 հազար դրամ նպաստով հոգան նվազագույն սպառողական զամբյուղը, որի արժեքն այս պահին կազմում է 76 300 դրամ, մյուս կողմից ավելացնեն արդեն նաև բժշկական ծառայությունների համար ծախսերը: Ավելին, այս մարդիկ ստիպված են նաև անել հավելյալ ծախսեր, օրինակ՝ տեղաշարժման համար, քանի որ Հայաստանում հանրային տրանսպորտը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձնաց սպասարկմանը:
Պետության այս հակասոցիալական քաղաքականությունը, ի դեպ, վերաբերում է մեր հազարավոր քաղաքացիների. 2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 194 640 հաշմանդամություն ունեցող անձ»:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
50018.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
51618.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
37517.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
37817.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
39216.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
39216.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
33016.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
32216.09.2026, 13:18