«Կառավարության և Կենտրոնական բանկի աշխատանքում խոռոչներ եմ տեսնում». Վարդան Արամյան

«Ռեվյու»-ի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը նշել է, որ գնաճն այսօր դարձել է գլխացավանք ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Նա նշել է, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում մայիսին գնաճը եղել է 8,2 տոկոս, իսկ մեր հարևան Վրաստանում այն հասել է շուրջ 13 տոկոսի:
«Առանձին որոշակի ապրանքատեսակների մասով գուցե հնարավոր էր մի փոքր մեղմել գնաճի տեմպերը, բայց հնարավոր չէր, ինչ էլ որ անեիր՝ արտադրողական ծավալները մեծացնեիր, գյուղոլորտին մեծ աջակցություն ցուցաբերվեր և այլ, ամեն դեպքում գնաճի մեծ մասը ներմուծված է և ամբողջությամբ հնարավոր չէր վերացնել»,- նշել է Արամյանը:
Նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկը պարտավորություն չի զգում, որ դրամի՝ սեփական արժույթի արժևորումը կամ բարձր տոկոսադրույքները խնդիրներ են առաջացնում տնտեսության՝ հատկապես արտահանելի հատվածի համար, ուստի հենց այստեղ է, որ գործի պետք է անցնի Կառավարությունը՝ ինչ-որ կերպ օժանդակելով արտահանողներին: «Շատ կարևոր է, թե ինչպես են Կառավարությունն ու Կենտրոնական բանկն աշխատում ձեռք ձեռքի տված։ Այդ աշխատանքում ես որոշակի խոռոչներ եմ տեսնում։ Օրինակ՝ տեսնում եմ, որ Կառավարությունն ընդունել է բյուջե, որի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների զգալի մասը ներքին աղբյուրներն են (պարտատոմսերի թողարկում), տեսնում եմ, որ ծախսային գերակայությունները այդքան էլ չեն նպաստում տնտեսության և ներդրողի համար հույժ կարևոր խնդրի՝ պաշտպանության և անվտանգության ռիսկերի չեզոքացմանը»,- ասել է Արամյանը։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
427Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
175Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
210Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
25305.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
23105.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
51202.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
50802.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
47302.10.2026, 13:06