«Հարևան երկրների հետախուզական ծառայությունները միշտ ձգտել են hայկական գահին նստեցնել ապաշնորհ թագավորների»․ Ա․ Թովմասյան
![]() 264 Երեքշաբթի, 12 հուլիսի, 2022 թ., 21:48 Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը․ «Ես այսօր ցավով եմ նշում, որ շատերը շարունակում են համառել, թե քրիստոնեական կրոնի հետևանքով է Հայ ազգի բոլոր դժբախտությունները, պարզապես պետք է հասկանան, որ Հայերը այսօր և երբեք չեն հետևել և չեն էլ ձգտել հետևել քրիստոնեական պատգամներին, ուրեմն նման մոտեցումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Վերջապես, Աշոտ Ղուլյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և հարյուրավոր քաջ հայորդիներ եղել են քրիստոնյաներ, բայց այդ հանգամանքը ամենևին չխանգարեց նրանց անել անհնարին թվացող մի բան՝ ազատագրել Արցախը, Գարեգին Նժդեհի զինվորները նույնպես եղել են քրիստոնյաներ, բայց այդ հանգամանքը նրանց էլ չեր խանգարել անել այն ինչ թվում եր անհնարին, ազատագրել Զանգեզուրը․․․ Իսկ ճշմարտությունը միակն է, հարևան երկրների հետախուզական ծառայությունները միշտ ձգտել են hայկական գահին նստեցնել ապաշնորհ թագավորների, որը նրանց գրեթե միշտ հաջողղվել է։ Նույն բանը կատարվում է այսօր․ այդ նույն երկրների գաղտնի ծառայությունների ջանքերով ու ֆինանսավորմամբ ամեն ինչ արվել և արվում է՝ թույլ ու փոքրոգի մարդկանց հասցնելու իշխանության վերին օղակներ․․․ Եվ այս ծրագիրը հաջողվել և հաջողվում է իրականացնել մեր երկրում, որովհետև Հայ հասարակական միջավայրը զանազան պատճառներով երբեք չի նպաստել ազնիվ, համեստ ու ձիրքաշատ մարդկանց առաջընթացին, հակառակը՝ ամեն ինչ արել է խեղդելու, փոշիացնելու այդ տաղանդաշատ մարդկանց՝ պետությանը ազնիվ մղումներով ծառայելու ձգտումները․․․ Աղբյուրը` Արթուր Թովմասյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
