Սյունիքում ԲԿ տնօրեն նշանակելու հարցը` կռվախնձոր. «Ժողովուրդ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզկենտրոնում այժմ էլ բժշկական կենտրոնի տնօրեն նշանակելու համար են իշխանավորները ներքին պայքար մղում՝ փորձելով մեկը մյուսին ապացուցել, որ հենց իր խոսքն է անցնելու:
«Այսպես, տեղեկացանք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն է շահագրգռված, որ ընկերը՝ Ասատուր Ասատրյանը, ԲԿ-ի տնօրեն դառնա: Նրան հետ այդ հարցում համակարծիք է առողջապահության երբեմնի նախարար, այժմյան պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Դանիելյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ Ասատրյանն իր ընկերն է, բայց ընդգծեց՝ տնօրեն նշանակելու հարցը նախևառաջ ոլորտից գլուխ հանողների տիրույթում է: «Այո, տեղյակ եմ, որ մեր լավ ընկերոջ՝ Ասատուր Աստրյանի անունն է քննարկվում, և ես ողջունում եմ նրա թեկնածությունը: Ուրախ կլինեմ, որ նա նշանակվի, բայց ընտրությունը մրցութային կարգով է, հետևաբար այստեղ ինտրիգներ փնտրելը տեղին չէ»,- հավելեց նա: «Ի՞նչ հարցեր ու խնդիրներ ունեք մարզպետի հետ»,- հարցրինք պատգամավորին: «Նման խնդիր չկա, ու զարմանում եմ, որ նման տեսակի հարցեր են հրապարակ գալիս»,- վստահեցրեց Դանիելյանը:
Նույն հարցը փորձեցինք նաև Գեղարքունիքի փոքրիկ գյուղի գյուղապետի պաշտոնից թռիչքաձև աճով միանգամից Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանին ուղղել ու Կապանի ԲԿ-ի տնօրենի ընտրության մասով նաև նրա տեսակետը լսել: Նա, սակայն, որ մոտ մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում խոստացել էր արձագանքել մեր զանգերին ու ցանկացած պարագայում մեկնաբանությամբ հանդես գալ, արհամարհեց մեր թե՛ զանգերը, թե՛ հաղորդագրությունները»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
193Երեկ, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
30302.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
61128.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
60628.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
140926.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
70626.09.2026, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
72724.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
116217.09.2026, 18:30