«Ինչո՞ւ չի արգելվել թուրքական «Գորշ գայլեր»-ի հետ մտերիմ Սամսոն Օզարարատի մուտքը Հայաստան». Զ. Փոստանջյան
![]() 347 Ուրբաթ, 15 հուլիսի, 2022 թ., 14:42 «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հարցեր է ուղղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին։ «Հարգելի՛ պարոն Աբազյան, հուլիսի 14-ին «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք է կատարել Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը: Մուրադ Փափազյանին վայրէջքից հետո օդանավակայանի աշխատակիցները տեղափոխել են առանձին սենյակ և հայտնել, որ իր մուտքը Հայաստան արգելված է, պատճառաբանելով որ ինքն անցանկալի անձ է Հայաստանում: Տեղեկացնենք Ձեզ, որ 2021 թվականի մարտ ամսին Հայաստան է ժամանել թուրքական «Գորշ Գայլեր» ահաբեկչական խմբավորման հետ մտերիմ (եթե ոչ մտերիմ, այլ անդամ) Սամսոն Օզարարատը, ով ոչ միայն անցանկալի, այլ նաև վտանգավոր անձ է համարվում Հայաստանի համար: Վերջին օրերին Սամսոն Օզարարատը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի ամուսին Աննա Հակոբյանի հետ: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներով՝ խնդրում ենք տրամադրել տեղեկություններ հետևյալի մասին. 1. Ինչո՞ւ է Մուրադ Փափազյանը Հայաստանի համար անցանկալի անձ համարվում: 2. Ինչո՞ւ չի արգելվել թուրքական «Գորշ Գայլեր» ահաբեկչական խմբավորման հետ մտերիմ՝ (եթե ոչ մտերիմ, այլ անդամ) Սամսոն Օզարարատի մուտքը Հայաստան, արդյո՞ք Սամսոն Օզարարատը Հայաստանի համար ցանկալի անձ է համարվում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
