«Հաջորդ իշխանությունը պետք է առ ոչինչ հայտարարի Նիկոլի ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն»․ Սաղաթելյան
![]() 245 Ուրբաթ, 15 հուլիսի, 2022 թ., 23:24 «Հաշվի առնելով, որ Նիկոլը կապ չունի մեր ժողովրդի շահերի և կամարտահայտության հետ՝ նախընտրական շրջանում իր պլատֆորմով և կառավարության ծրագրով ժողովրդին խոստացել է մի բան և հիմա անում է ամենևին ուրիշ բան՝ սպասարկում է Ադրբեջանի, Թուրքիայի շահերը՝ մի կողմ դնելով հայ ժողովրդի կենսական առաջնահերթ շահերը, հանդես ենք գալու նախաձեռնությամբ, որ հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առ ոչինչ հայտարարի Նիկոլի ձեռք բերած ցանկացած գրավոր և բանավոր պայմանավորվածություն»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ «Այս փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո առաջրկելու ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ստորագրեն այդ փաստաթղթի տակ և որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ալիևը, Էրդողանը հասկանան, որ Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է և որևէ իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար»,- նշեց նա։ Սաղաթելյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ հինգշաբթի օրը՝ ժամը 19։30-ին։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
