Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ամիսներ անց համոզվեցի, որ Արմենը ճիշտ էր». Արթուր Ղազինյան

«Ամիսներ անց համոզվեցի, որ Արմենը ճիշտ էր». Արթուր Ղազինյան
759
Շաբաթ, 16 հուլիսի, 2022 թ., 13:12

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Հունվարին Արմենն ինձ համոզում էր, որ այս ԱԺ-ն այլևս մահացած քաղաքական օրգանիզմ է, լեգիտիմ չէ, չի արտացոլում մեր ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները:
Նա պնդում էր, որ այնտեղ անելիք չունենք, պետք է դուրս գալ այնտեղից, ձևավորել նոր, կենսունակ և հզոր արտախորհրդարանական ուժ, պրոֆեսիոնալ քաղաքական թիմ, մշակել նոր ու մրցունակ քաղաքական առաջարկ և գնալ վճռական գործողությունների:
Նա վստահ էր, որ մեր ժողովուրդը սպասում է դրան, կմիանա, կաջակցի ու մենք կկարողանանք վերջ տալ այս դավաճանությանը, թրքասիրությանը, բանսարկությանն ու ստախոսությանը:
Ամիսներ անց համոզվեցի, որ նա ճիշտ էր...»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան