Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այս ընթացքը պետք է կանգնեցնել»․ Վահագն Ավագյան

«Այս ընթացքը պետք է կանգնեցնել»․ Վահագն Ավագյան
224
Կիրակի, 17 հուլիսի, 2022 թ., 16:30

ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը գրել է. «2016-ի Սասնա Ծռեր ապստամբների խմբի նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքը ցույց տվեց հայ հասարակության ամբողջ էությունը, պոտենցիալը, ըստ էության այն ինչ սպասվում էր հայությանը։
Ներսի և դրսի ուժերի սպառանալիքների և բռնության կիրառմամբ հայությանը պարտադրվող արտագաղթին, հայրենազրկմանը և սպիտակ ցեղասպանությանը որևէ համարժեք պատասխան չգտնվեց 30 տարվա ընթացքում ոչ մի ֆինանսական, ռազմական, մտավորական, քաղաքական կառույց ի հայտ չեկավ դիմադրելու Կրեմլում ծրագրված այս հայակործան ընթացքին։
30 զինյալների ապստամբությունը և դրան հետևած հայ ժողովրդի բազմահազարանոց բողոքի ցույցերը պետք է դառնային այդ պատասխանը։ Հայ հասարակության շատ նեղ շրջանակ ընդամենը հասկացավ, որ այդ գործողությունները ոչ թե անհաջող ավարտ ունեցան, այլ հայությանը ապահովեցին ժամանակավոր հաջողություն, որով հնարավոր դարձավ 2016-ի ապրիլի 5-ից մինչև 2020-ի սեպտեմբեր 27-ը հետաձգել Արցախի հանձնումը և ամբողջ Հայաստանի օկուպացիան։
4 տարվա ընթացքում հայ հասարակության անտարբերության ներքո ապստամբների նկատմամբ տեղի ունեցած հալածանքները և հաշվեհարդարները բազմապատկվեցին 1000 անգամ և հետ վերադարձան հայությանը։ Ստալինյան բռնաճնշումներից ի վեր հայությունը իր ամենամեծ մարդկային ու տարածքային կորուստները ունեցավ։
Այսօր էլ շարունակվում են ապստամբների նկատմամբ հալածանքներն ու հետապնդումները և օրինաչափորեն շարունակվում են հայ ժողովրդի կորուստները և զրկանքները։
Հայությունը իր ՄԻԱԿ ու ԱՆՄՆԱՑՈՐԴ պաշտպաններին չի կարողանում իր երկրում պաշտպանել, էլ ի՞նչ հույս պետք է ունենա ապրելու։ Նժդեհին բանտում սպանել են հայ հասարակության և «վերնախավի» լուռ համաձայնությամբ և ստացել են Նախիջևանի հայաթափում։ Այսօր հայ հասարակության և «վերնախավի» լուռ համաձայնությամբ բանտում սպանում են Մխիթար Ավետիսյանին ու Վարուժան Ավետիսյանին. պարզ է չէ՞ որ շուտով Արցախը հայաթափվելու է։
Այս ընթացքը պետք է կանգնեցնել։ Ուժով, համոզելով, խնդրելով, աղաչելով, ամեն գնով պետք է կանգնեցնել սա։
Շնորհավոր ապստամբության օր և ազատություն ապստամբներին»։

Աղբյուրը`   Վահագն Ավագյան