«Թուրք-ադրբեջանական նախապայմաններն ակնհայտ են»․ Անդրանիկ Թևանյան
![]() 376 Կիրակի, 17 հուլիսի, 2022 թ., 20:28 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը․ «Նիկոլական լկտի սուտը. թուրք-ադրբեջանական նախապայմաններն ակնհայտ են 1994-ի հրադադարին հաջորդած տարիներին Թուրքիան սահմանները բացելը պայմանավորում էր գոնե երկու գյուղ կամ երկու շրջան Ադրբեջանին հանձնելով: Դա թուրքական նախապայմաններից մեկն էր: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանին հանձնվեց 9 շրջան, ինչպես նաև Արցախի այլ շրջանների մի շարք բնակավայրեր: Այս փուլում թուրքական նախապայմանները ՀՀ-ին հետևյալն են՝ 1.բավարարել Ալիևի պահանջներն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով, Այս բոլոր կետերն ամրագրված են Էրդողան-Ալիև Շուշիում կնքած հակահայկական հռչակագրում, որը գործող իշխանությունները չդատապարտեցին ու խորհրդարանում տորպեդահարեցին այդ հռչակագրին տրվող գնահատականի նախագիծը: Պարզ է, որ պաշտոնական Անկարան Երևանից պահանջում է ադրբեջանական օրակարգի բավարարում ու դա անում է հրապարակավ: «Մերոնք» փորձում են թաքցնել այդ ամենը՝ դեմ տալով այն ձևական հայտարարությունը, թե, իբր, հայ-թուրքական շփումներն առանց նախապայմանների են ու, իբր, շաղկապված չեն հայ-ադրբեջանական գործընթացի հետ: Սրանք լկտիաբար ստում ու կեղծում են ճիշտ այնպես, ինչպես ստում ու կեղծում էին, երբ հանրությանը դեմ էին տալիս հերոս Աբաջյանի ֆեյք պապիկին»: Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
