«Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի դեպքում օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք». Ռուբեն Գրիգորյան

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ Հանրապետությունում բարձր ջերմային ալիքի առկայությամբ պայմանավորված՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի ցուցանիշը նորմայից բաձր է: «Ուլտրամանուշակագույն ինդեքսի բարձր աստիճանի դեպքում մարդու օրգանիզմն իր կենսագործունեությունն ապահովելու համար ստիպված է կատարել կրկնակի աշխատանք, արհեստական ծանրաբեռնվածություն է առաջանում մեր օրգանիզմի սրտանոթային և շնչառական համակարգերի վրա: Խուսափելու համար օրգանիզմի գերծանրաբեռնածությունից, խորհուրդ է տրվում շոգ ժամանակ չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո: Թիրախային խմբերը հանդիսանում են մեր մեծահասակները, հղիները, երեխաներն ու քրոնիկ հիվանդություն ունեցողները»,- ասել է մասնագետը՝ խորհուրդ տալով օգտագործել 2-3 լիտր խմելու ջուր, նախապատվությունը տալ բուսական ծագման սննդամթերքին:

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
130Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
225Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
58819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
37718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
35318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
80815.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
104813.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
322113.08.2026, 00:33