Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ»․ Ն․ Զոհրաբյան

«Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ»․ Ն․ Զոհրաբյան
429
Երկուշաբթի, 18 հուլիսի, 2022 թ., 22:18

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը․ «Այսօր Եվորպական Միության և Ադրբեջանի միջև ստորագրվել է էներգետիկ ոլորտին առնչվող հուշագիր։
«Էներգիան ամենակարևոր հարցերից մեկն է: Եվրոպական միությունը պետք է ազատվի ռուսական գազից, նավթից և ածխից կախվածությունից:
ԵՄ-ն մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները», քիչ առաջ, Բաքու ժամանելուն պես, իր Twitter-ում գրել է ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Իսկ դուք ասում եք մարդու իրավունք, սպիտակ ֆոսֆորով այրված զինվորներ, Բաքվի բանտերում պահվող և խոշտանգվող հայ ռազմագերիներ։
Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան