«Հայաստանը և «քաղաքական կրակից» եռացող տարածաշրջանը». Արմեն Պետրոսյան
![]() 296 Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 17:18 Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Հայաստանը և «քաղաքական կրակից» եռացող տարածաշրջանը Մեծ տարածաշրջանի մասշտաբով քաղաքական իրավիճակը եռում է և որ ամենահանգուցայինն է՝ աշխարհաքաղաքական գերլարված մթնոլորտում։ Հնարավոր ամենաբարձր մակարդակի գագաթնաժողովներ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մրցակից-հակառակորդ դերակատարների մասնակցությամբ, տարբեր խնդիրների կարգավորմանը միտված մրցակից հարթակների, հակառակորդ հետախուզական ծառայությունների ակտիվություն, ռազմական լարվածության ֆոնի առնվազն պահպանում։ Թվարկված զարգացումները փաստում են, որ չնայած գլխավոր ռազմական առճակատումը ներկայում ընթանում է Եվրոպայում, այնուամենայնիվ, «Մեծ Մերձավոր Արևելքը» մնում է լոգիստիկ, տնտեսական և ռազմաքաղաքական ազդեցության ոլորտում մրցակցության տեսանկյունից կարևորագույն տարածաշրջանը, որում իր ուրույն դերակարումն ու նշանակությունն ունի տարածաշրջանային յուրաքանչյուր երկիր։ Այս տեսանկյունից իրավաիճակային բարդությունների շարունակականությունը Հայաստանի համար ևս դրսևորում է հին և նոր մարտահրավերների և հնարավորությունների տեսքով։ Գրագետ քաղաքական հաշվարկն է, որ թույլ կտա առնվազն անկորուստ դուրս գալ նման բարդագույն իրավիճակից, հատկապես, երբ այդպիսի հաշվարկներով Հայաստանի դեմ դիրքավորվել են նաև մեր թշնամիները։ Հայաստանի սահմանափակ ռազմաքաղաքական ներուժի պարագայում չափազանց կարևոր են դիրքավորման հետևյալ սկզբունքները՝ քաղաքական քայլերի զգուշավորությունը, շահերի համադրելիության ճիշտ գնահատումը, բոլորի հետ բոլոր հնարավոր հարթակներում խոսելու հնարավորությունների պահպանումը։ Թերևս այս մարտավարական մոտեցմամբ պետք է մասնակից դառնալ գործընթացներին, որոնք որևէ կերպ չեն փորձում շրջանցել նաև Հայաստանը»։ Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
