«Խամենեին Հայաստանին և Արցախին առնչվող 2 կարևոր հայտարարություն է արել». Ոսկանյան
![]() 3007 Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 18:06 Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին և Արցախին առնչվող երկու կարևոր հայտարարություն է արել։ Դրանցից առաջինում գոհունակություն է հայտնվել Արցախի՝ Ադրբեջանին վերադարձի կապակցությամբ։ Եթե այս ձևակերպումը թարգմանենք իրանական դիվանագիտական լեզվից, ապա այն նշանակում է, որ Արցախում դե ֆակտո ձևավորված իրավիճակի փոփոխությունն այս պահին չի բխում Իրանի շահերից, և ադրբեջանաթուրքական որևէ առաջխաղացում անթույլատրելի է։ Այլ խոսքերով, Իրանի հոգևոր առաջնորդն Ադրբեջանի օպերատոր երկիր Թուրքիայի ղեկավարին ասել է, որ պետք է բավարարվել ձեռք գցածով և ավելիին չձգտել: Որպես նշվածի փաստացի շարունակություն այաթոլլահ Ալիի Խամենեին հնչեցրել է շատ թափանցիկ զգուշացում առ այն, որ Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակման որևէ քաղաքականություն՝ աներկբայորեն ակնարկելով մեր երկու պետությունների սահմանը կտրելուն միտված թուրք-ադրբեջանական որևէ նկրտման փորձ կանխելու իրանական կողմի հաստատակամության մասին։ Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա, որը բնորոշ է իրանական հինավուրց քաղաքական մշակույթին՝ «մի կրակոցով երկու նապաստակ սպանելը»։ Շեշտադրելով հայ-իրանական սահմանի մի քանի հազարամյա բնույթը, Իրանի ամենաբարձրաստիճան հոգևոր և քաղաքական գործիչն, ըստ էության, մատնանաշել է, թե որքան հնամյա ազգեր և պետություններ են Իրանն ու Հայաստանը, ի տարբերություն մեր հաշվին «պատմական լեգիտիմության» հավակնող տարածաշրջանային արհեստածին կազմավորումների»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
