«Պատմական աղբյուրներ կան, որոնք ի հայտ են բերում ալիևյան հերթական կեղծիքը». Էդուարդ Շարմազանով
![]() 314 Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 11:42 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել Ազգերի Լիգայի և միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանում մոռացե՞լ են, որ նույնիսկ Ազգերի Լիգան մերժել է ճանաչել իրենց դե յուրե։ Կապիտուլյանտների տոտալ անգործության պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունն ավելի է ակտիվացրել տարածքային նկրտումները Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և նույնիսկ Երևանի նկատմամբ։ Հայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» կովկասյան թուրքերը խոսում են պատմական հողերից։ Հազարավոր պատմական գրավոր աղբյուրներ կան, որոնք ի հայտ են բերում ալիևյան հերթական կեղծիքը: Բայց այսօր ձեզ կներկայացնեմ կոնկրետ միջազգային փաստաթղթից հավելված, որը փաստում է, որ Ադրբեջանն արհեստական ստեղծված պետություն է, իսկ անունն էլ գողացված է պարսկական գավառների մեկի անվանումից։ Նախ հարկ է նշել, որ այսօրվա Ադրբեջանը ոչ թե Սովետական Ադրբեջանի, այլ՝ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը ստեղծվել է բացառապես թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում։ Ավելին, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը երբեք չի ճանաչվել միջազգային հանրության և, մասնավորապես, Ազգերի Լիգայի կողմից։ Վերջինը ոչ միայն մերժել է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը, այլև չի ընդունել Ադրբեջանի դիմումն Ազգերի Լիգային անդամակցելու վերաբերյալ։ Այսպիսով՝ 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի Լիգայի Ասամբլեայի կողմից ընտրված 5-րդ Կոմիտեն, քննելով Ադրբեջանի Հանրապետության դիմումը, հանգել է հետևյալ եզրակացության. ա. «Ազգերի Լիգայի դաշնագրի 1-ին հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող համարվել որպես դե յուրե «լիովին ինքնիշխան պետություն», քանի որ այն նախկինում դե յուրե չի ճանաչվել Ազգերի Լիգայի անդամ որևէ պետության կողմից։ Ավելին, ասվում էր, որ «Ադրբեջանի շ Հանրապետությունը, զբաղեցնելով 40.000 մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել և միշտ ընդգրկվել է ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան (մոնղոլ-թաթարական պետական կազմավորումներ) կամ Պարսկաստանը, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրությունը։ Իսկ «Ադրբեջան» անվանումն էլ ոչ այլ ինչ է, քան հարևան պարսկական գավառի անուն, որն ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում»։ (Հավելված 2) բ. «Հարևան երկրների հետ սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշել Ադրբեջանի սահմանները։ Կոմիտեն որոշեց, որ Դաշնագրի պայմանները թույլ չեն տալիս Ադրբեջանին ներկա հանգամանքներում անդամակցել Ազգերի Լիգային»: (Հավելված 3) Հ. Գ. Քանի որ Հայաստանում չկա ազգային իշխանություն, այս փաստերը չեն դրվում ադրբեջանցիների առջև։ Փոխարենը խելոք կատարում են ադրբեջանական պահանջները»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
