«Հայաստանը պետք է շարունակի Բաքվի հետ շփվել երկկողմ ձևաչափով». Արման Բաբաջանյան
![]() 254 Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 13:18 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Ի պաշտպանություն հայ-իրանական սահմանի՝ թշնամի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլ․ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի արած գրեթե նույնաբովանդակ հայտարարությունները մի քանի կարևոր շերտ է բացահայտում, որին պետք է մեծ ուշադրությամբ մոտենալ։ Հայաստանի սուվերեն տարածքով՝ Մեղրիով անցնող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց հավակնությունը շարունակում է կենսունակ մնալ։ Հայաստանի սուվերեն տարածքի՝ հայ-իրանական սահմանի (միջանցքի) նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց հավակնությունը շարունակում է կենսունակ մնալ։ Համաշխարհային մեկուսացման ենթարկված(ող) Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից, ինչպես նաև ռեգիոնում Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի աճող առավելությունը թույլ են տալիս ենթադրել, որ Ռուսաստանը ևս միարժեք կարող է դեմ չլինել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող միջանցքի գոյությանը։ Հայ-իրանական սահմանի վերաբերյալ այս հիշեցումները վկայում են, որ Հայաստանի դեմ նոր պատերազմի վտանգը չի նվազել, և Իրանն էլ չունի այն ռազմական և քաղաքական ներուժը, որ կարողանա դիմակայել Թուրքիա-Ադրբեջան-(Ռուսաստան) որևէ ձևաչափով համաձայնեցված էսկալացիային։ Հայաստանն ահռելի աշխատանք ունի կատարելու այս ուղղությամբ։ Դիվանագիտական ճակատում ակտիվությունը դեռևս անհրաժեշտ արդյունք չի տվել։ Հայաստանը պետք է շարունակի Բաքվի հետ ինտենսիվ շփվել երկկողմ ձևաչափով։ Քանի դեռ արևմտյան երկրներին չի հաջողվել կենսունակություն հաղորդել Մինսկի խմբին, (ինչը տեսանելի ապագայում անհնար է թվում ոչ թե Ադրբեջանի, այլ հավաքական Արևմուտք-Ռուսաստան օրեցօր լարվող հարաբերությունների պատճառով), Հայաստանը պետք է նոր պատերազմը բացառող օրակարգերով երկկողմ ձևաչափով աշխատի թե՛ Մինսկի խմբի համանախագահ և թե՛ այդ խմբից դուրս բոլոր շահագրգիռ երկրների և ուժային կենտրոնների հետ։ Հայաստանից պահանջվում է հնարավոր ամեն գնով հեռացնել պատերազմի վտանգը և բացառապես քաղաքական լուծում փնտրել հայ-ադրբեջանական խնդիրներին»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
