«Այսպես շարունակվելու դեպքում մեր ձեռքում ոչ թե թղթե շերեփ, այլ նույնիսկ թղթե գդալ չի մնա». Անդրանիկ Թևանյան
![]() 307 Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 13:48 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը․ «Սան Ստեֆանոյից մինչև Թեհրան՝ 1878-2022թթ․ թղթե գդալ 1878 թվականին Սան Ստեֆանոյում ընդունված 16-րդ հոդվածից, Բեռլինում 16-ը 61 դարձած հոդվածից, Սևրի դաշնագրից, Վուդրո Վիլսոնի բաժակաճառից, Անատոլ Ֆրանսի գրածից, Նիկոլայ Բ-ի չտված խոստումից, անգլիացիների աչքով անելուց, Ֆրանսիայի կառավարության կիլիկիայասիրությունից և 2022-ին Թեհրանում Ալի Խամենեի՝ հայ-իրանական սահմանին վերաբերող հարցի մասին հնչեցրած խոսքից երջանկացող, էքստազի մեջ ընկնող հարգելի՛ հայրենակիցներ, ե՞րբ է անցնելու այս մանկական հիվանդությունը։ Այսպես շարունակվելու դեպքում մեր ձեռքում ոչ թե թղթե շերեփ, այլ նույնիսկ թղթե գդալ չի մնա։ Եվ այս ամենն «ինքնիշխանություն» բառն ամեն օր օգտագործողների օրոք։ Հ․ Գ․ Մեր ձեռքում թղթե շերեփը փոխարինվել է երկաթե մահակով ու մեծ կճուճով միայն այն ժամանակ, երբ ապավինել ենք ինքներս մեզ ու դրսում դաշնակիցներ, այլ ոչ թե տերեր ենք փնտրել։ Վերջին 144 տարվա մեջ մի քանի անգամ նման բան եղել է, բայց չենք գնահատել ձեռքբերումները, տեր չենք կանգնել մեր հաղթանակներին ու եկել հասել ենք այս օրին»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
