«Սրանք Հայաստանը դարձնում են օտար պետությունների ձեռքին մանրադրամ». Էդուարդ Շարմազանով
![]() 281 Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 17:30 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի թիմակիցները ժամանակին մեծ-մեծ «փրթում» էին՝ Ակնան մեր հայրենիքն է ու նռներով ֆոտոսեսիա անում։ Իսկ այսօր հնազանդորեն հայտարարում են, որ տարածքային պահանջներ չունեն հարևան երկրներից։ Ոչ մի խոսք Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիայի մասին։ Սրանք Հայաստանը դանդաղ դարձնում են օտար պետությունների ձեռքին մանրադրամ, որը զուրկ է ազգային ու պետական որևէ տարրից։ Իսկ մենք...գրառումներ ենք անում: Կարծում ենք, որ պայքարելով անհամաձայնություն հայտնելով՝ ապագա սերունդների մոտ մեր մեղքի բաժինը կարող ենք քչացնել։ Բայց կա ակնհայտ ճշմարտություն՝ կարևոր է արդյունքը։ Իսկ արդյունքն այսօր՝ Հայաստանի օկուպացումն է նիկոլիզմի, հակապետական ու հակազգային ուժերի կողմից։ Հայաստանի փոխարեն որոշում են բոլորը, կրկնում եմ բոլորը՝ թուրքերը, անգլիացիները, ամերիկացիները, ռուսները..... հայերը նույնիսկ կարծիք արտահայտելու իրավունք էլ չունեն։ Չնայած դրանցից ի՞նչ հայ։ Հայը Վարդանն էր, Խորենացին էր, Նժդեհն էր…. Թողես ասեն՝ Շարմազանովը հույն է: Այո՛, ես ամբողջությամբ հույն եմ ու ամբողջությամբ՝ հայ։ Ես հավատարիմ եմ և՛ հորս, և՛ մորս։ Իսկ դուք ո՞ւմ... Թուրքիայի՞ն, Արևմուտքի՞ն, Հյուսիսի՞ն... ո՞ւմ։ Աթոռին ու պաշտոնին։ Սա է այսօրվա իրականությունը։ Ու այս իրականության մեջ կա նաև իմ և մեր մեղքը։ Այսպես շարունակվելու դեպքում՝ պատմությունը մեզ չի ներելու, հաստատ»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
