«Խնդիրը ոչ այնքան բանակցությունն է, այլ դրան ուղեկցող նորաձև մառազմը»․ Կարպիս Փաշոյան
![]() 341 Հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ., 11:30 Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի ամենանորաձև ու ամենավտանգավոր քաղաքական հերձվածը՝ Արդեն տևական ժամանակ է, ինչ հետևողականորեն Ռուսաստանը ներկայացվում է որպես Հայաստանի թշնամի, բոլոր դժբախտությունների առաջնային մեղավորն ու պատասխանատուն, իսկ Թուրքիային՝ ընդհակառակը, ինչ-որ խորհրդավոր դերակատարություն է տրված, իբրև թե՝ Արաքսից այն կողմ լույս է ճառագում, իսկ մենք՝ տգետ ռևանշիստներս, չենք հասկանում դրա բուժիչ հատկությունը։ Ու այս քարոզչությունը ուղեկցվում է նորաձև ու լղոզված ձևակերպումներով, օրինակ՝ «Մենք պետք է խոսենք Թուրքիայի հետ»։ Էս ծեծված ու իսկապես ակնհայտ միտքը էնքան ծորալով ու պաթոսով են արտաբերում, որ կարծես թե, ինչ-որ «Կոպերնիկյան» հեղափոխություն են արել հայկական դիվանագիտության մեջ։ Ի դեպ, ես գոնե վերջին 7-8 տարիներին մշտապես հայ-թուրքական երկխոսության, հարաբերությունների կարգավորման ջատագովներից մեկն եմ եղել, 90-ականների երկխոսությունն ու Ցյուրիխյան արձանագրությունները մեր նորաստեղծ պետության միգուցե ամենաչգնահատված ձեռնարկներն են։ Հիմա էլ է Հայաստանը ինչ-որ գործընթացների մեջ ներքաշված ու չի բացառվում, որ վերջնարդյունքում իսկապես սահմանները բացվեն և հարաբերությունները կարգավորվեն։ Հնարավոր է թվում նաև գործընթացի տապալումը՝ հաշվի առնելով, թե ովքեր են բանակցողներն ու թե ինչ ծանր վիճակում է Հայաստանը։ Մեծ հաշվով, այստեղ մի մեծ ողբերգություն էլ չկա, դե բանակացություններ են, թող լինեն, հասկանալի է՝ Հայաստանը լուրջ գործոն չի, որոշումներն ու վճիռները հիմնականում պարտադրվում են, իսկ մեր բանակցողները ԱԳՆ-ի նույնիսկ բաժնի պետի տեղակալի գիտելիքներ չունեցող կոմիսարներ են՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները։ Ի դեպ բոլորովին վերջերս նրանք հավատում էին, որ կարող են միանալ Կիպրոսի, Հունաստանի, Եգիպտոսի, Իտալիայի և Ֆրանսիայի հակաթյուրքական կոալիցիային։ Բայց սա էլ մի կողմ, խնդիրը ոչ այնքան բանակցությունն է, այլ դրան ուղեկցող նորաձև մառազմը, որն արդեն իսկ հավակնում է կրոնի կարգավիճակ ունենալ։ Դրա հիմնական դրույթներն են՝ ա/ Ռուսաստանը սպառնում է Հայաստանի անկախությանը, բ/ Անհրաժեշտ է Թուրքիայի միջոցով հավասարակշռել Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում։ Այսինքն՝ հայ վերլուծական ու քաղաքական մտքի հանճարեղության վերջին կանգառը Հայաստանի ներքաշումն է ռուս-թուրքական հակասությունների ոլորտ։ Էս հերձվածի տարածմանը մեծապես նպաստել ու նպաստում է Ժիրայր Լիպարիտյանը, որը, ճիշտ է, դիրքավորված չի որպես հակառուսական գործիչ, բայց Թուրքական գործոնի ռոմանտիկ ու խորհրդավոր ներգործության արդի ճարտարապետներից մեկն է։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը իսկապես չափազանց կարևոր է, բայց իմ համոզմամբ շատ ավելի կարևոր է մեր ներքին կյանքում մառազմատիկ ու արկածախնդիր հերձվածների բացառումը։ Շատ ավելի կարևոր է սոցիումի ներսում անբարոյականության՝ որպես համընդհանուր գաղափարախոսության մերժումը ու գոնե հենց այն պատճառով, որ երկրի պաշտպանությունը վերջում չդիտարկվի որպես անհեթեթ ու անիմաստ»։ Աղբյուրը` Կարպիս Փաշոյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
