«Հանրահավաքը և համերգը երբեք միմյանց հետ չհամեմատեք». Գեղամ Նազարյան
![]() 426 Հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ., 23:54 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «Իրականում Սուպեր Սաքոյի համերգին ընդամենը մի քանի հազար մարդ է մասնակցել։ Պարզապես գիշերային լուսանկարները կեղծ պատրանք են ստեղծում, թե մասնակիցները շատ են եղել։ Եվ ամենակարևորը՝ հանրահավաքը և համերգը երբեք միմյանց հետ չհամեմատեք։ Ուզենք, թե չուզենք մեր հանրությունը հարյուրամյակներով վախ կերած է։ Մեր բազմաթիվ հայրենակիցներ հանրահավաքներին չեն մասնակցում, քանի որ վախենում են, որ իրենց գործից կհանեն, թաղում կամ գյուղում կնեղեն, երեխային աշխատանքից կհեռացնեն, հանրահավաքի ժամանակ ոստիկաններն իրենց կծեծեն, ապա բանտ կնետեն։ Այլ բաներ ևս մտածում են։ Վախկոտ մարդու մտքով ինչ ասես, որ չի անցնում։ Համերգ գնալու համար քաջություն չի պահանջվում։ Ավելին, ճաշակ էլ չի պահանջվում։ Սուպեր Սաքոյի համերգին գնացածների երաժշտական ճաշակը և լսողությունը, առնվազն հարցեր է առաջացնում։ Հիսուն Սենթի համերգի մասին գրելիս նշել էի, որ նա իր ոճում լավագույններից է և լավ է, որ այդ ոճի սիրահարները հնարավորություն ունեին մասնակցել նրա համերգին։ Նույնը չեմ կարող ասել այս անճաշակության համար։ Այսուհանդերձ, դա մասնակիցների գործն է գնալ Սաքոյի համերգին, թե չգնալ։ Ամեն դեպքում մի խնդրանք։ Նման համերգներից հետո մի գրեք՝ տղերքն էին ափսոս։ Եվ ընդհանրապես՝ տղերքն էին ափսոս կեղտոտ արտահայտությունը մի՛ արեք։ և մի՞թե նման համերգի մասնակցել, ըստ ձեզ, չի կարելի, բայց կարելի է ճոխ հարսանեկան խնջույքներ կազմակերպել, տռճիկ տալ մի քանի ժամ քրդական ու անհասկանալի երաժշտության ներքո, իսկ հետո սալյուտ խփել ու ուրախանալ։ Սիրեք հայրենիքը, պետությունը, եղեք արժանապատիվ, մի՛ վախեցեք ո՛չ համերգ, ո՛չ հանրահավաք գնալուց, և առիթ-անառիթ էս երկրի արժանապատվության ու ապագայի համար կռիվ տվող մարդկանց էլ մի հեգնեք ու մի ծաղրեք, քանի որ դա ավելի քան տհաճ է և անգամ զզվելի»։ Աղբյուրը` Գեղամ Նազարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
