«Ընդդիմության գործողություններն անհանգստության մեջ են պահում կապիտուլյանտներին». Արտակ Զաքարյան
![]() 306 Ուրբաթ, 22 հուլիսի, 2022 թ., 20:30 ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը․ «Ընդդիմության գործողությունները կոնկրետ անհանգստության մեջ են պահում կապիտուլյանտներին: Չգիտեն՝ ինչպես վարվել: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան, ամենօրյա ռեժիմով, տարբեր լեզուներով Հայաստանի դեմ տեղեկատվական տեռոր է իրականացնում՝ թրքացնելով հայկական սահմանային և այլ բնակավայրերի անուններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները: Փոխարենը՝ կապիտուլյանտների հայկական քարոզչամեքենան բան ու գործ թողած՝ լծվել է ընդդիմադիր շարժման դեմ հակաքարոզչությանը: Ժողովրդի ուղեղները լվանալով՝ փորձում են ամեն կերպ ցույց տալ՝ իբր շարժումը մարեց: Այսինքն՝ դրանով ցանկանում են ասել, որ հայ ժողովուրդը դեմ չէ իր հայրենի տարածքները հանձնելուն և երկրորդ անգամ կապիտուլյացվելուն: Դրանով մարդկանց աչքերին թոզ են փչում, իբրև թե ընդդիմությունը չի կարողանում կամ չի ցանկանում բավարար չափով պայքարել թրքացման օրակարգերի դեմ: Այնինչ հիասթափությունը ոչ թե հայ ժողովրդի մոտ է լինելու, այլ՝ հենց կաիպտուլյատնտների ու նրանց թրքական տերերի: Այո՛, ոչ մի բանով սահմանափակված չէ ընդդիմությունը և ոչինչ չի կարող նրան հետ պահել իր հիմնական նպատակից և օրակարգից: Պայքարը փողոցում չի ավարտվել, իսկ խորհրդարանում մանդատ ունեցող ուժերը նաև խորհրդարանը պետք է դիտարկեն որպես պայքարի գործիք: Երբ պետք լինի կապիտուլյատնտների դավադիր ծրագրերի դեմն առնել փողոցում՝ դա արվել ու արվելու է: Պատահական չէ, որ Չավուշօղլուն հերթական անգամ երեկ բողոքեց հայկական ընդդիմությունից՝ նշելով որ խանգարում են իրենց ծրագրերին: Իսկ երբ անհրաժեշտ լինի կապիտուլյատնտների դեմ պայքարել խորհրդարանում՝ ընդդիմությունը լինելու է պայքարի այդ գծում: Ո՛չ փողոցում, ո՛չ խորհրդարանում նիկոլականները չեն կարողանալու կաշկանդել ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ: Իսկ օրակարգը մեկն է: Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը չի՛ վաճառվում, շահագործման չի՛ տրվում և չի՛ ծառայում թուրք-ադրբեջանական շահերին: Հայաստանում վաճառվում, շահագործվում և թուրքական շահերին է ծառայում միայն կապիտուլյացված իշխանությունը»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
