«Սահմանադրական բարեփոխման թեման անճաշակ սերիալի է սկսել նմանվել»․ Բորիս Նավասարդյան
![]() 306 Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 00:12 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Պետություն, որը պատերազմում ծանր պարտություն է կրել, կարող է վերականգման ուղու վրա կանգնել, եթե ներքին քաղաքական կյանքում և միջազգային ասպարեզում պրոակտիվ նախաձեռնություններով փորձում է ստեղձված ուժերի հարաբերությունը փոխել։ Միայն արտաքին խաղացողների դերակատարության հույս դնելը միամտություն է, քանի որ նրանք էլ են կողմնորոշվում ըստ վերոնշվածի։ Ներքինում նույնիսկ տպավորիչ «թավշյա» իրադարձությունները, հարաբերական առաջընթացը երկու համապետական ընտրությունների կազմակերպման հարցում չեն նպաստել պետական-քաղաքական համակարգի առողջացմանը, ավելի շուտ հակառակը։ Կոռուպցիայի խնդիրը ոչ թե լուծվում է, այլ վերափոխվում և ամբողջանում է իր նոր ձևի մեջ։ Սահմանադրական բարեփոխման թեման 2020-ի «այո» պաստառի պատմությունից սկսած անճաշակ սերիալի է սկսել նմանվել... Եվ այլն, և այլն... Միջազգայինում 2017-ի ՀԸԳՀ-ի ստորագրումից և ֆրանկոֆոնիայի վաղուց պլանավորված գագաթնաժողովից այս կողմ հեղինակությունը բարձրացնող ոչ մի քայլ չի արվել։ Հիմա համեմատենք այդ նույն ժամանակաշրջանում առանց դրան էլ պատերազմում շահած Ադրբեջանը ինչպիսի հարցեր լուծեց. 2022-ի փետրվարի 22-ին դարձավ միակ հետխորհդային պետությունը, ում տարածքային ամբողջականությունը նոր իրավիճակում հաստատվեց ՌԴ-ի կողմից, և միաժամանակ կարողացավ ընկալվել որպես Ուկրաինայի բարեկամ, չներառվել արևմտյան պատժամիջոցները շրջանցող կասկածելի երկրկների ցանկում։ ԵՄ-ի հետ նախնական համաձայնության հասավ էներգետիկայի ոլորտում համագործացության հարցում։ Ի դեմս Թուրքիայի հզոր դաշնակցի հետ բարձր ինստիտուցիոնալ և պրակտիկ մակարդակի հասցրեց հարաբերությունները, դրանցում առանձնահատուկ դեր վերապահելով բնակչությամբ աշխարհի յոթերորդ, ինչպես նաև միջուկային զենք ունեցող Պակիստանին։ Վճռական պահին առաջնորդեց չմիացած պետությունների շարժումը։ Շուշին դարձնում է միջազգային խոշոր իրադարձությունների կենտրոն։ Շատ կոնկրետ և հետևողական գործողություններով (թեև դրանք հիմնականում Իլհամ Ալիևի իշխանության ամրապնդմանն նպատակն էին հետապնդում) համոզեց սեփական բնակչության էական մասին, որ արդյունավետ է պայքարում հին, կոռումպացված վերնախավի հետ։ Ռազմական առումով հզորանալու մասին էլ չեմ խոսում... Ի՞նչ ենք հակադրում այս ամենին։ Քրիստոսի արձանը...»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
