«Հանրային պաշտպանն ինձ համար ընդունելի չէ». Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց
![]() 260 Երեքշաբթի, 26 հուլիսի, 2022 թ., 17:06 «Եթե ձեր պաշտպանները չներկայանան դատարան՝ ստիպված եմ լինելու, ղեկավարվելով ՍԴ համապատասխան որոշմամբ, դիմել հանրային պաշտպանի գրասենյակին՝ անկախ նրանից կցանկանա՞ք հանրային պաշտպանը ձեր պաշտպանությունն իրականացնի, թե ոչ»,- մեկժամյա ընդմիջումից հետո վերսկսված դատական նիստի մեկնարկին՝ դիմելով Ավետիք Չալաբյանին, ասաց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը: «Այսօրվա դատական նիստը՝ ձեր ընտրած փաստաբանների բացակայության պատճառով հետաձգվում է, նշանակվում է վաղը՝ 16:30-ին: Հիշեցնենք՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում ընթացող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստի ժամանակ պաշտպանները՝ անհամաձայնություն հայտնելով դատարանին, լքեցին նիստերի դահլիճը, որից հետո դատարանը սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ՝ հայտարարելով, որ նիստի կարգը խախտվել է: Չալաբյանը հայտարարեց, որ հանրային պաշտպանն իր համար ընդունելի չէ: Նա կոչ արեց վերականգնել իր պաշտապնների իրավունքը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
