«Նախկին պաշտոնյաների ու օլիգարխների հետ սրանք շատ լավ լեզու են գտել»․ Անդրանիկ Թևանյան
![]() 297 Չորեքշաբթի, 27 հուլիսի, 2022 թ., 13:36 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը․ ««Պողպատե մանդատի» փոշիացումը 1․ Խաղաղություն, որի գինը չպետք է լիներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում խոսվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման ու Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին)։ 2. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում (սահմանի բացում, միջպետական հարաբերությունների հաստատում)՝ առանց նախապայմանների։ 3․ Մուրճով պայքար թալանի ու թալանչիների դեմ (նկատի ունեին նախկին պաշտոնյաներին, մականունավոր օլիգարխներին)։ Այս երեք կետերով էլ սրանք խաբել են ու հիմա հակառակն են անում։ Էրդողանը երեկ կրկնեց դրանք։ Ի պատասխան Թուրքիայից հնչած տեսակետների՝ ՔՊ–ում գլուխները մտցրեցին ավազի մեջ ու քամակները տնկած ջայլամային դիրք ընդունեցին՝ նույնը խորհուրդ տալով անել հայ ժողովրդին։ Այսինքն՝ չնկատելու տալ Թուրքիայից արվող հայտարարությունները։ 3․ Թալանի թեման ամենահետաքրքիրն է։ Սրանք շատ արագ հարստանում են ու կապիտալի նախնական կուտակման փուլն անցնում կայծակնային արագությամբ։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե թալանի դեմ պայքարի, այլ այդ թալանն իր ու իր շրջապատի օգտին վերաբաշխելու և վերասեփականաշնորհելու համար էր մուրճը ձեռքը վերցրել։ Ուշագրավն այն է, որ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների հետ սրանք շատ լավ լեզու են գտել։ Ապօրինի գույքի դեմ պայքարի շրջանակներում դրանց ունեցվածքի մի մասը հրապարակային առգրավում են (պողոսներին ցույց տալու, բայց նրանց գրոշ անգամ չտալու տարբերակով), մյուս մասի մի մասն իրենցով են անում, երրորդ մասը՝ թողնում են թալանչիներին։ Ահա այսպիսի պատկեր»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
