«Արմեն Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ, բողոքներ չի ունեցել, որ խափանման միջոցը փոխվեր»․ Կարեն Անդրեասյան
![]() 241 Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 12:48 «Նորից իմ խոր ցավն եմ արտահայտում․․․ Ցանկացած մարդու մահ ողբերգություն է, տվյալ դեպքում մենք հրապարակել ենք, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել իր հետ կապված, այսինքն չեն եղել լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվի խափանման միջոցը», - այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին, ասաց արդարադատության նախարար Կարոն Անդրեասյանը։ «Ինչ վերաբերում է մնացած բոլոր կալանավորներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ, մենք ամեն ինչ անում ենք, որ չունենան պրոբլեմ։ Մենք իրենց մասին իսկապես հոգ ենք տանում», - նշեց նախարարը։ «Ցանկացած ողբերգություն պետք է ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում՝ դատարաններին, էլ ավելի ուշադիր նայել, երբ բողոքներ կան ազատազրկված անձանցից»,- ընդգծեց Անդրեասյանը։ «Միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ առանձին մարդիկ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որ կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից»,- հավելեց նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
