«Օր ծերության պարզելու եք, որ կուտակայինին վճարած ձեր գումարները փոշիացվել են». Անդրանիկ Թևանյան
![]() 234 Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 17:36 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը․ «Թալանված ապագա Հայաստանում ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ապագա հեղափոխությունների, քաղաքական, սոցիալական ցնցումների համար պարարտ հող է նախապատրաստել։ «Էս գլխից» հայտնի է, որ մարդիկ «քցվելու» են ու դժվար չէ կանխատեսել, որ «քցվածները» դուրս են գալու փողոց։ 1974-ից հետո ծնվածներ, պատրաստվե՛ք գալիք հանրահավաքներին, երթերին, բախումներին (մինչև այդ պետք է ամեն ինչ անել, որ պետությունը չկորցնենք), քանզի օր ծերության պարզելու եք, որ տարիներ շարունակ կուտակայինին վճարած ձեր գումարները փոշիացվել են կամ գրոշի արժեք ստացել։ Օրվա իշխանություններն ընդդիմություն աշխատելու տարիներին դեմ էին պարտադիրին, բայց այդ հարցում էլ խաբեցին՝ պաշտոնյա դառնալուց հետո լրիվ հակառակ տեսակետը պաշտպանելով։ Փաստորեն, պարտադիր կուտակայինով յուրօրինակ հարկ է սահմանված՝ վատ ապագայի հարկը․ այսօր քեզանից գումար են վերցնում, որպեսզի տարիներ անց քեզ փոխհատուցեն ու բարեկեցիկ ծերություն ապահովեն, բայց տալու են օղաբլիթի անցք։ Մի խոսքով՝ «ապագա կա ապագա»»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
