«Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներն ինչ որ ապագայում անելու են, ասում են․ դիվանագիտական լեզու չեն օգտագործում»․ Հայկ Նահապետյան
![]() 257 Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 14:36 «Էս պահին Թուրքիայի համար էդ սահմանի բացումը կենսական չի»,- «Հայելի» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «Ի դեպ, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հաճախ էն, ինչ որ ապագայում իրենք անելու են, ասում են։ Այսինքն՝ դիվանագիտական լեզու չեն օգտագործում, որովհետև շատ ուժեղ են մեզ հետ հարաբերություններում և ուժեղի իրավունքով ասում են էն, ինչ-որ գտնում են՝ էդպես էլ պիտի լինի։ Էրդողանի համար Ադրբեջանի հետ կապված ցանկացած բան կարմիր գիծ ա։ Մինչև Արցախի հարցը չլուծվի, ինքը Հայաստանի հետ առանձնապես ոչ տաք ա ոչ սառն ա»,- նշեց Նահապետյանը։ «Հո՞ հայ-թուրքական սահմանը Հայաստանը չի փակել, Թուրքիան է, չէ՞, փակել, իսկ տնտեսական բլոկադան պատերազմի էլեմենտ ա։ Այսինքն՝ Թուրքիան 93 թվականից Հայաստանի հետ գտնվում ա պատերազմի մեջ»,- հավելեց նա։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
