«Իրենք չեն շտապում․ գիտեն, որ միևնույն է՝ մերժելու են բողոքը»․ փաստաբան
![]() 252 Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 18:54 «ԲԴԽ որոշումը բացարձակապես իրավունք չի տալիս Ռուբիկ Մխիթարյանին այս գործը քննելու, ես վստահ եմ, որ նա ևս դա շատ լավ հասկանում է, բայց ԲԴԽ-ն է նման իրավիճակ ստեղծել: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ իր պաշտպանյալի գործով վերաքննիչ դատարանի դատավոր Ռ․ Մխիթարյանը ինքնաբացարկ չհայտնեց: «Իրենք չեն շտապում, իրենք գիտեն, որ միևնույն է՝ մերժելու են բողոքը, ինչքան ուշ՝ էնքան լավ իրենց համար, և էսպես հանգիստ քնում են՝ մտածելով, որ իրենց որոշումից է կախված անձի ազատության իրավունքը։ Այս վատ երևույթը գոյություն ունի, և սա արդեն որերորդ անգամ տարբեր գործերով տեսնում ենք, բայց ունենք այն, ինչ որ ունենք, և նմանատիպ գործերով դատարանից արդարադատություն սպասելը շքեղություն է»,- ասաց փաստաբանը։ Հիշեցնենք՝ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանները միջնորդել էին դատավորին՝ ինքնաբացարկ հայտնել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
