«Երևանը փոշու մեջ խեղդվում է, ամռանը շնչելու օդ չկա». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեի, որ Ավանում պղնձաձուլարան կառուցելու համար դրական եզրակացություն է տվել ՀՀ առողջապահության նախարարությունը: Չեմ ուզում վիրավորել, բայց չեմ էլ հասկանում, թե այդ դրական եզրակացությունը տվողը մարմնի որ մասով է մտածել:
Երևանը փոշու մեջ խեղդվում է, ամռանը շնչելու օդ չկա: Նախկինների օրոք կրճատված կանաչ գոտիների ցանկում ավելացել են նոր ծառահատումների դեպքերը, քաղաքը առավոտյան չի լվացվում, նորմալ չի մաքրվում, աղբամանները քիչ են, քաղաքն անբարեկարգ վիճակում է՝ անգամ կենտրոնական փողոցներում քանդված ու աղբով լցված հատվածներն արդեն սովորական են դարձել, գարնանը չգիտես ինչ տրամաբանությամբ են ծառերը այլանդակում՝ էտելու անվան տակ, դրան հակառակ՝ չորացած ծառերի առկայությունը քաղաքով մեկ (երբ կարելի էր այդ ծառերը կտրել՝ հունիսին, երբ արդեն երևում է՝ ծառը չոր է, թե ոչ, ու հաջորդ գարնանը դրանց տեղում նոր ծառեր տնկել) ու այսպես՝ լիքը խնդիրներ, որոնք մարդու կյանքը ոչ հարմարավետ են դարձնում Երևանում, ու էլ չասած՝ այլ խնդիրներն առհասարակ»:

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
130Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
225Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
58819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
37718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
35318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
80815.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
104813.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
322113.08.2026, 00:33