«Մեր տունը մեզնից խլեցին, երեխեքիս աչքի առաջ քանդեցին». Ֆիրդուսի բնակիչների ասուլիսը
![]() 293 Երկուշաբթի, 01 օգոստոսի, 2022 թ., 13:24 «2005 թվականին պետության կարիքների պատճառով իմ ընտանիքը, երկու անչափահաս երեխաների հետ միասին, հայտնվեց փողոցում: Մեր տունը մեզնից խլեցին, երեխեքիս աչքի առաջ քանդեցին՝ ոչ մի կոպեկ չվճարելով»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բյուզանդ փողոցի նախկին բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը: «Երբ եղավ 2018 թվականի հեղափոխությունը, այդ տարածքի բնակիչներս, մեծ սպասելիքներ և հույս ունեինք, որ վերջապես ՀՀ-ում նոր ձևավորված իշխանությունը, որն եկել է ժողովրդավարական ճանապարհով, կտա արդարացի լուծում այս խնդիրներին»,- ասաց Բյուզանդի նախկին բնակիչը: Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով թե՛ մասնավոր, և թե՛ պետական ծառայությունները, որոնք կարող էին և այսօր էլ կարող են իրականացնել շուկայական արժեքի գնահատում կառավարության որոշման բերումով խուսափում են դա անել: «Մենք այսօր զրկված ենք հնարավորությունից որևէ մասնավոր գնահատողի ծառայություններից օգտվելու, որովհետև բոլոր մասնավոր ծառայություններ մատուցողները հրաժարվում են իրականացնել գնահատում՝ լսելով Ֆիրդուսի թաղամաս անունը»,- ասաց փաստաբանը: Մանրամաները՝ տեսանյութում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
