Վիտալի Բալասանյանին ադրբեջանցի գեներալներից մեկի հետ տեսել են Ասկերան քաղաքում. «Ժողովուրդ»
![]() 975 Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վիտալի Բալասանյանին ադրբեջանցի գեներալներից մեկի հետ տեսել են Ասկերան քաղաքում: «Մի քանի օր անց զանգեցին ու ասացին, որ Վիտոն թուրքի հետ Ասկերանով, Ստեփանակերտով եկել անցել է դեպի Կարմիր շուկա։ Ճիշտն ասած՝ աչքովս չեմ տեսել, բայց Վիտոյից էդքանը հաստատ սպասելի է»,- տեղեկացրել է կուսակցության ղեկավարը: Տեղեկությունը փորձեցինք Բալասանյանի կուսակցությունից ճշտել, ինչը մեզ այդպես էլ չհաջողվեց: Նրա գլխավորած «Արդարություն» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը, սակայն, վստահեցրեց, որ շրջանառվող տեղեկությունը սուտ է: «Միանշանակ այն ենթատեքստը, որն առկա է, իրականություն չէ: Այդ տղան Նիկոլ Փաշինյանի հետ մի շատ կարևոր ընդհանրություն ունի. ատում է հաղթանակ տարած բոլոր գեներալներին, Բալասանյանի նկատմամբ անձնական ատելություն ունի: Ընտրությունների ժամանակ էլ միացել է Մասիս Մայիլյանին ու Սամվել Բաբայանին»,- ասաց մեր զրուցակիցը՝ այդպես հերքելով տեղեկությունը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
