Չինական ավիակիրները ծով են դուրս եկել Փելոսիի՝ Թայվան այցին ընդառաջ

Չինական ավիակիրները լքել են Ցինդաո և Սանյա նավահանգիստները և ծով են դուրս եկել՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցին ընդառաջ, հայտնում է China Times-ը։
Պարզ չէ՝ նավերը շարժվում են դեպի Թայվանի նեղուց, թե՞ մասնակցելու են զորավարժություններին: Սակայն նրանց առաջխաղացումը վկայում է տարածաշրջանում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական առճակատման սրման մասին, գրում է թերթը։
Հիշեցնենք՝ Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին զգուշացրել էր Փելոսիի՝ Թայվան այցի հետևանքների մասին:
Նախօրեին էլ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էր հայտարարել, որ Վաշինգթոնը պետք է պահպանի «մեկ Չինաստան» սկզբունքը և որ Պեկինը կտրականապես դեմ է Թայվանի անկախությանն ու դրսի միջամտությանը։ Սի Ծինփինը Թայվանի հարցով զգուշացրել էր՝ «կրակի հետ չխաղալ»։
«ԱՄՆ-ը չպետք է վախենա Չինաստանի հռետորաբանությունից կամ հնարավոր գործողություններից»,- արձագանքել էր Փենթագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Թայվանին և կփորձի կապ պահպանել Չինաստանի հետ:

«Թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել, որ ադրբեջանցու հանձնումն առավել անձայն իրականացվի»․ Տիգրան Աբրահամյան
217:48
«Տպավորություն է՝ ոչ թե ԱԺ-ի կայքն է, այլ՝ «Ռուբեն թրավըլ» տուրիստական գործակալության». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3117:24
«Կոմպոտ փակեք, երբ թշնամին գա՝ ծարավ կլինի, թող խմի»․ Մարգարիտ Եսայան
4317:18
«6 տարի է՝ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, եղել է Ռուբինյանը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4817:12
«ՔՊ-ականներին կոչ կանեմ կալոշից սապոգ առնեն, տանեմ շրջայցի». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
3917:00
«Հանրապետական լինելը պատիվ է»․ Հայկ Մամիջանյան
4816:54
«Սամվել Կարապետյանը ոչ թե շարադրություն գրող է, այլ պատմություն գրող է». Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)
5516:48
«Պատերազմը սկսեց Ադրբեջանը, սակայն քաղաքական դաշտի ձևավորման համար պատասխանատու էր ՀՀ իշխանությունը»․ Արմեն Հովասափյան
4716:42