РИА Новости-ն պաշտպանում է ադրբեջանական քարոզչությունը և մեղադրում հայկական կողմին

Ռուսական պետական տեղակատվական լրատվական գործակալությունը՝ РИА Новости-ն, այօրվա իր լրահոսում ոչ միայն չի հրապարակել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտոնական կառույցների կողմից հրապարակված որևէ հայտարարություն, այլև ակնհայտ կերպով պաշտպանում է ադրբեջանական կեղծ քարոզչությունը՝ գրելով, իբրև թե հայկական կողմն է նախահարձակ եղել:
«Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ղարաբաղի մի քանի բարձունքներ, РИА Новости-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։
Ըստ նախարարության՝ չորեքշաբթի հայ զինվորականները խախտել են Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին հայտարարության դրույթները և «դիվերսիոն գործողություն են իրականացրել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների նկատմամբ» այն տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ . Նախարարության տվյալներով՝ հայկական կողմի գործողությունների արդյունքում սպանվել է զինծառայող Քազիմով Անար Ռուստամ օղլուն։ Գործողության ընթացքում վերցված բարձունքներից են Գիրխգիզ բլուրը, ինչպես նաև Փոքր Կովկասի լեռնաշղթայի ղարաբաղյան լեռնաշղթայի Սարիբաբա բարձունքը և մի քանի այլ բարձունքներ։
«Ներկայումս մեր ստորաբաժանումները ինժեներական աշխատանքներ են տանում նոր դիրքերի դասավորման և մուտքի ճանապարհների կառուցման ուղղությամբ, գործողության շրջանակներում ոչնչացվել են հայկական ապօրինի զինված կազմավորումների մի քանի մարտական դիրքեր, ավիահարված է հասցվել նախկին Աղդարայի շրջանի Յուխարի Օրաթաղ գյուղի զորամասին»,-ասել է աղբյուրը։
Ադրբեջանական կողմը հավելել է, որ զորքերը ոչնչացրել են կենդանի ուժ և մի քանի D-30 հաուբիցներ, զինտեխնիկա և մեծ քանակությամբ զինամթերք»,- գրում է ռուսական լրատվականը։
Հավելենք, որ հայկական կողմի հայտարարած բոլոր տեղեկություններից РИА-ն հրապարակել է միայն Արցախի նախագահի կողմից հայտարարված մասնակի զորահավաքի մասին լուրը՝ չեզոք մեկնաբանմամբ:
Հավելենք, որ նույն պատկերն է նաև ռուսական այլ լրատվամիջոցներում:

«Շանտաժն ու լաչառությունը դարձրել են քաղաքական կատեգորիա»․ Էդուարդ Շարմազանով
3702:06
«Ո՞նց չկարողացանք մարդակենտրոն երկիր ունենալ»․ Սարհատ Պետրոսյան
4401:18
«Պետք է Փաշինյանի դեմ զրպարտության համար հաղորդում ներկայացնել դատարան»․ Հրայր Կամենդատյան
4500:30
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
58Երեկ, 22:18
«Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար» - «Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը». Բագրատ Սրբազան
59Երեկ, 21:06
«Ուժեղ կարկուտն ավերում է Գյումրին»․ Վահան Թումասյան (տեսանյութ)
89Երեկ, 20:48
«Հավկիթի մեծության կարկուտ՝ Շիրակի մարզում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
69Երեկ, 20:24
«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
76Երեկ, 19:36