«Հայաստանն այլևս որևէ մոտիվացիա չի ունենալու Կրեմլին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին «ցտեսություն» չասելու համար». Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Եթե Ռուսաստանը միջոցներ չձեռնարկի Արցախի հայությանը պաշտպանելու համար, ապա Հայաստանն ու հայ ժողովուրդը այլևս որևէ մոտիվացիա չի ունենալու Կրեմլին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին «ցտեսություն» չասելու համար։
Ռուսաստանին պետք է հիշեցնել, որ նա Ղարաբաղում զորք ունի ոչ միայն իր աշխարքաղաքական շահերը սպասարկելու, այլև խաղաղությունը պաշտպանելու համար։
Արցախի վերևում արդեն «Բայրաքթարներ» են թռչում ու ռուսական բանակի վեջին չի։ Հայկական դիրքերի վրա հարձակումներ են լինում՝ ռուսները չտեսնելու ու չլսելու են տալիս։
Ասեմ ավելին, ռուսները երաշխավորում են, որ ապահովելու են Լաչինի միջանցքի անվտանգությունը՝ քանի չկառուցվի նոր միջանցքի ճանապարհը, բայց խոստումից կարճ ժամանակ անց անտեսում են այն, որ ադրբեջանցիք Լաչինը ստանալու համար հայկական դիրքերն են ռմբակոծում։
Հասկացանք, որ Կրեմլի գերին ենք դառել, բայց այդ գերության պատճառը Ղարաբաղի հայության պաշտպանությունն է։ Եթե չեն պաշտպանելու՝ մենք մեր գլխի ճարը տեսնենք։
Հ.Գ. Մեր՝ ռուսների գերի լինելու պատճառով արևմտյան համարյա որևէ երկիր մեզ ոչ զինամթերք կվաճառի, ոչ բանակի վերապատրաստմանը կօգնի, ոչ էլ ռազմատեխնիկական այլ աջակցություն ցույց կտա»։

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել
1916:30
«Գրություն եմ ուղարկել ՀՀ կառավարությանը»․ Ռուբեն Մխիթարյան (լուսանկար)
7314:06
«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
9213:36
Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 1400 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
12513:31
«Ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ Անահիտ Ավանեսյան
7612:54
«Ստեղծելու ենք քաղաքապետարանի՝ արհեստական բանականությամբ երկվորյակ». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6712:42
«Խզե՛ք պայմանագիրը. հերիք եղավ, կյանքներս կերան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8112:06
«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8210:18